«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն

Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն
10.01.2026 | 14:23

Հայոց Եկեղեցին շատ ավելի հզորացած է դուրս գալու այս փորձությունից, քանզի Աստված, չարի ուժն իր դեմ ուղղելով, մաքրում է մեր հավատի տունը սուտ հոգևորականներից՝ ազգուրացներից, թուլամորթներից, փչացածներից, թշնամու և օտարի դրածոներից։

Միաժամանակ ժողովուրդը տեսնում ու ճանաչում է իր իսկական հոգևոր հովիվներին՝ անկաշառ, հավատավոր և մինչև ուղնուծուծը հայ եկեղեցականներին։ Սա ևս կարևոր ձեռքբերում է։

Եկեղեցու ինքնամաքրման այս գործընթացում Փաշինյանն ակամա մեծ ծառայություն մատուցեց հայությանը և մեր Եկեղեցուն։ Սակայն խիստ կասկածում եմ, թե երկրային կամ երկնային ապագա դատարաններում դա կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք։

Աստվածն առաջ։

Հովհաննես 10:11–14.

«Ես եմ բարի հովիվը. բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ իմանում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում. քանզի վարձկան է և ոչխարների համար հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը. ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչվում նրանցից»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ