Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Տերը զորություն տա նրան և հանուն արդարության կալանավորված մյուսներին

Տերը զորություն տա նրան և հանուն արդարության կալանավորված մյուսներին
21.09.2025 | 15:23

Անկախության տոնի առթիվ հրապարակում եմ մի հատված Լառնակայի (Կիպրոս) հայոց հոգևոր հովիվ Եղիշէ եպիսկոպոս Կարօեանի «Թափառումներ հետքերուս վրայ» հուշագրությունից, որ հրապարակվել է 1926 թ․ և ուղիղ առնչություն ունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Տերը զորություն տա նրան և հանուն արդարության կալանավորված մյուսներին։

«Մանկութիւնս ետև թողած՝ ահա ձեռք կ՛առնեմ Գողգոթայիս ճամբան․ շուտով առջևս կը բրգանայ աւերակոյտը Միսիսի, որուն ստորոտը կը գալարուի Ճիհանը հայրենի ցաւով։ Իր տան կիսափուլ պատերուն տակ կը գտնեմ ոսկորները հօրեղբօրորդւոյս՝ Կարօեան Յովակիմի և իր երեք զաւակաց․ կը գտնեմ հողակոյտն ալ միաբանակցիս՝ Աջապահեան Միքայէլ վարդապետի, նոյն առթիւ նահատակուած։ Համբո՜յր հայրենի աւանդներու վրայ հսկող իրենց նշխարներուն, քանի մեր ողջերէն ոչ ոք մնաց հոն նոյն պաշտօնը կատարող»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 19707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ