Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.10.2025 | 22:00
Անպատմելի և հրաշափառ իմ Տեր,
որ հավասարապես ողորմած ես, թե արդարների և թե մեղավորների հանդեպ,
այս նոր օրվա լուսաբացին ես խոնարհ սրտով դիմում եմ Քեզ։
Շնորհի՛ր, որ հոգիս վերածնվի Քո Լույսից,
միտքս զարթնի Քո Ճշմարտությամբ,
և սիրտս վառվի Քո Սիրո անշեջ բոցով։
Դու, որ լույս ես խավարի մեջ,
հաստատիր իմ քայլերը արդարության շավիղով,
զերծ պահիր լեզուս դատարկ խոսքերից,
միտքս՝ հպարտությունից,
սիրտս՝ սառնությունից,
հոգիս՝ մոռացությունից։
Տե՛ր,
ինչպես արևը լցնում է երկիրն իր շողերով,
այնպես լցրու և՛ իմ ներսը՝ Քո Սուրբ Լույսով,
որ ամեն մի ստվեր փախչի Քո ներկայությունից։
Եվ երբ երեկոն իջնի,
թո՛ղ հոգիս խաղաղություն գտնի
Քո գթության գոգում։
Քեզ թող լինի փառքը, օրհնությունը, սերը և երկրպագությունը
այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3582

Մեկնաբանություններ