Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Տերն անսասան ու հզոր պահի ու պահպանի Հայոց Հայրապետությունը՝ Արարատյան Սուրբ Աթոռը

Տերն անսասան ու հզոր պահի ու պահպանի Հայոց Հայրապետությունը՝ Արարատյան Սուրբ Աթոռը
02.11.2025 | 15:32

Սիրելիներ,

Այսօր ազգային-եկեղեցական տոն է, քանզի հավատավոր հայոց ազգն ի Հայաստան և ի Սփյուռս տոնախմբում է 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձը:

Ամենայն վստահությամբ և համոզմունքով եմ վկայում, որ Հայոց Եկեղեցին, Ազգս Հայոց և Հայոց Պետությունն ի դեմս Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի ունի Մեծագործ Հայրապետ, ով իր ողջ կյանքն անմնացորդ ընծայաբերել է Հայոց Եկեղեցուն, Հայոց Ազգին և իր սիրասուն Հայրենիքին:

Վեհափառ Հայրապետի մեծ անունն ու գործը, հիրավի, ոսկե տառերով են արձանագրվել մեր ազգային-եկեղեցական տարեգրության մեջ:

Թող Ամենազոր Աստված միշտ զորացյալ պահի Իր Օծյալին, շնորհի երկա՜ր կյանք և գահակալություն ի շինություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի բարօրություն Հայաստան աշխարհի:

Թող ամեն հայի սրտից բխած որդիական բարեմաղթանքն այսօր և միշտ լուսավառ պահի Լուսավորչի անմար կանթեղը, և Տերն անսասան ու հզոր պահի ու պահպանի Հայոց Հայրապետությունը՝ Արարատյան Սուրբ Աթոռը:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4007

Մեկնաբանություններ