ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Թրամփի ուղին կա, կարծում եմ, այն թերի կլինի առանց Թրամփի պոռնոյի

Թրամփի ուղին կա, կարծում եմ, այն թերի կլինի առանց Թրամփի պոռնոյի
12.01.2026 | 11:02

Չէ՛, էս Մելանյա Թրամփի մարդն իրոք Աստծո պարգև էր աշխարհի ժողովուրդներին՝ ըստ Ղազախստանի դիրեկտոր (դեռ) Տոկաև էֆենդու: Ֆրեդովիչի հետ չես տխրի հաստատ:

ՈՒրեմն, Օլեգ Սոսկին կա Կիևում, էթնիկ ռուս, Կուչմայի խորհրդականը: Նորմալ, մեղսունակ մարդ է, որքանով որ դա հնարավոր է բանդերականների երկրում: Բնականաբար, տեղեկացված է շատ բաներից:

Մի խոսքով, իր ալիքի եթերում Սոսկինն էսօր խոսում է Թրամփի արկածների մասին Մոսկվայում 1987թ., «Նացիոնալ» հյուրանոցում (հղումը՝ https://www.youtube.com/watch?v=-7T7UwqcJYY): Եվ հավաստիացնում է, որ Պուտինն էն կարգի տեսանյութեր ունի սրա վերաբերյալ, որ դրանց համեմատ Էփշթեյնի կղզին մանկապարտեզ է, իսկ անձամբ Մելանյան, որը պոռնոգրաֆիայի արվեստին տիրապետում է այնպես, ինչպես ժամանակին Պագանինին՝ ջութակին, պարզապես կուշաթափվի… խանդից ու զարմանքից:

Ինչևէ, ժամը ուշ է, կարող եմ ասել: Ըստ Սոսկինի օպերատիվ տվյալների, ԿԳԲ-ում Ոսկե անձրևի (Золотой дождь) հիանալի տեսարաններ կան՝ մասնակցությամբ Դոնալդ Թրամփի և մեկ այլ պոռնոաստղի:

Ի՞նչ ասեմ: Անհամբեր սպասենք ԱՄՆ ամենահզոր ու ամենագազան նախագահ Թրամփի բացահայտմանը իրեն, թերևս, ավելի հոգահարազատ ոլորտում: Եվ հուսանք, որ Վլադիմիր Պուտինի բարությունն ու մեծահոգությունն այս անգամ մեզ չեն զրկի աշխարհա-պոռնոքաղաքական շեդևրին ծանոթանալու շանսից: Թրամփի ուղին կա, կարծում եմ, այն թերի կլինի առանց Թրամփի պոռնոյի։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ