Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից

Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից
02.01.2026 | 21:59
Հունվարի 3
Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի
նորոգեն իրենց զորությունը (Ես. Խ. 31):
Դուքպետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք: Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը. Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս: Ձեր հույսը դրեք Ինձ վրա. խաղաղվեք: Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից: Ամենամեծ հաղթահարող ուժը սերն է: Մի՛ վախեցեք. Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի:
Առվակներ, խողովակներ եղեք, Իմ հոգին կհոսի ձեր միջով և իր ընթացքի ժամանակ աննկատ կառնի ու կտանի անցյալի ողջ դառնությունը:
Քա՛ջ եղեք. Աստված սիրո՛ւմ է ձեզ: Աստված կմարտնչի՛, Աստված կշահի՛ հաղթանակը: Պիտի տեսնե՛ք, ճանաչե՛ք և ուրախանա՛ք. ճանապարհը կբացվի՛. այն, ինչ Իմ Սերը մտածել ու ծրագրել է, կտեսնե՛ք, որովհետև այն հայտնի կդառնա ձեզ օրըստօրե: Միայն թույլ տվեք, որ սովորեցնեմ ձեզ. տղեկի պես եղեք. տղան չի հարցնում ծրագրերի մասին, այլ ուրախությամբ ընդունում է այն:
Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ