Վլադիմիր Սոլովյովի ասածների հետ կապված խոսակցությունները ցույց տվեցին Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության իրական խնդիրների վերաբերյալ բովանդակային քննարկումների բացակայությունը։
Սոլովյովի ասածները իշխանություններն օգտագոդծեցին ամրապնդելու համար այն հորինված թեզը, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ կա Ռուսաստանից։
Այնինչ, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը ներքին գործերին միջամտելու պրակտիկա չունի, Ռուսաատանի ղեկավարությունն էլ դրանով չի զբաղվում։
Այդ դեպքում անհասկանալի է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից մասնավոր անձ հանդիսացող Սոլովյովի ասածներին անդրադառնալու իմաստը։ Այն միայն օգնեց ավելի ուռճացնել և հանրային կարծիքում ամրապնդել գոյություն չունեցող ռուսական միջամտության մասին թեզը։
Օբյեկտիվ երևալու (տեսեք, որ Արևմոտքին էլ ենք պատասխանում, Ռուսաստանին էլ), այլ ոչ թե օբյեկտիվ լինելու պրակտիկան միայն օգնում է իշխանություններին իրենց կեղծ թեզերը ամրապնդելու, իսկ Արևմուտքին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Հայաստանը զոհաբերելու գործը ավելի արագ իրագործելու համար։
Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ