Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Նրան տվել են իրավունք՝ Սևանից վերցնելու «Գյոյչայի» բաժին

Նրան տվել են իրավունք՝ Սևանից վերցնելու «Գյոյչայի» բաժին
03.11.2025 | 21:07

Կապուտակ Սևա՞ն, թե՞ Խաղաղ Գյոյչա: Սա դիլեմա չէ, սա արդեն վերդիկտ է: Ալիևը պատահական չի շրջանառում Գյոյչա անվանումը: Նա դա անելու իրավունք է ձեռք բերել, և այդ իրավունքը նրան տվել են: Նրան տվել են իրավունք՝ Սևանից վերցնել «Գյոյչայի» բաժին: Ալիևի քաղաքական խոսույթում դեռ չեմ հանդիպել խորը պոպուլիզմ: Փոխարենը ինչի մասին խոսել է ռեալիստական դիրքերից, հետո վստահ դարձել է իրականություն՝ Արցախից մինչև Զանգեզուրի միջանցք, որովհետև ունեցել է վստահություն և երևի երաշխիքներ, որ կունենա այն, ինչի մասին խոսում է: Ձեզ ինչու՞ է թվում, որ հիմա չունի: Ժամանակը ցույց է տվել, որ ունի, և հիմա կրկին խոսում է նրանից, ինչին տիրապետելու իրավունք և հնարավորություն արդեն ունի: Ավելի ճիշտ, տվել են: Առաջիկայում, երբ լսեք, որ Փաշինյանը տարածաշրջանի ջրային ռեսուրսների օգտագործման և հետո էլ փոխօգտագործման կամ համատեղ օգտագործման դիսկուրս բացի, հիշեք այս օրը և Ալիևի հայտարարությունը, ինչի իրավունքը ստացել էր և մեկնարկն էլ տվել:

P.S. Էս մարդիկ հանուն իրենց «խախաղություն ընտրաքվեի» ունակ են նույնիսկ ադրբեջանական հարձակումը որակել որպես «հայ-ադրբեջանական համատեղ զորավարժություն» միայն թե չտուժի «խաղաղության իրենց ընտրաքվեն»:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ