Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ինչպես Ժողովողն է ասում. «Եվ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ»

Ինչպես Ժողովողն է ասում. «Եվ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ»
18.12.2025 | 11:18

Նիկոլը Գերմանիայում խոսել է հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու անթույլատրելիության մասին։

Վերջին անգամ Գերմանիայում նման մտքեր հնչել և իրականություն են դարձել Հիտլերի օրոք, ով կաթոլիկ և բողոքական հոգևորականներին համակենտրոնացման ճամբարներ էր նետում, խլում էր եկեղեցիների գույքը, ոմանց էլ սպանում էր։

Երբ նոր էր եկել իշխանության, Հիտլերը փորձում էր բողոքական տարբեր եկեղեցիներ միավորելով ստեղծել «Ռայխի եկեղեցի» անունով «պետականամետ» կառույց, նույնիսկ ուներ «բարենորոգումների» կողմնակիցների ձեռնասուն մի խումբ, որը սակայն այդպես էլ չկարողացավ ֆյուրերի ուզածին հասնել։

Եվս մի հետաքրքիր զուգահեռ. հոգևորականներին հետապնդելու գործիքներից մեկը այսպես կոչված «բարոյականության դատերն» էին, որոնց ընթացքում եկեղեցու սպասավորներին մեղադրում էին անբարոյական արարքների մեջ։

Ինչպես Ժողովողն է ասում. «Եվ ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ»։

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում Դահաու համակենտրոնացման ճամբարն է, որում «Քահանաների բառակ» (գերմաներեն՝ Pfarrerblock կամ Priesterblock) կոչվող առանձին մաս կար, հատուկ հոգևորականների համար։

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ