Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Կենսաթոշակները չբարձրացնելու թափանցիկ ակնարկ

Կենսաթոշակները չբարձրացնելու թափանցիկ ակնարկ
08.01.2026 | 18:04

Շնականություն նշանակում է ցինիզմ:

Փաշինյան Նիկոլն ասում է` եթե «20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու»: Դա վերջինիս կողմից կենսաթոշակները չբարձրացնելու թափանցիկ ակնարկ է:

Ըստ դասական շնականության (ցինիզմի) հաջորդ հանգրվանի, եթե 20000 դրամով բարձրացվի թոշակն, ապա թոշակառուն դեղերի վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ ծախսելու է 35000 դրամ, բայց միևնույն է մահանալու է:

Շնական (ցինիկ) այս միտքը սիրով և անվճար նվիրում եմ Փաշինյան Նիկոլին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ