Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Նվարդ Երկանյանի նկարը՝ ճանապարհի բացման ակտ

Նվարդ Երկանյանի նկարը՝ ճանապարհի բացման ակտ
05.05.2023 | 21:13

Արցախը շրջափակելու երրորդ օրն էր՝ դեկտեմբերի 15-ը։

Ադրբեջանցի ահաբեկիչ մի կին՝ մորթյա վերարկուն հագին, ճառ էր ասում ու աղավնի էր թափահարում՝ իբր խաղաղությամբ են եկել։

Խոսեց, վերջացրեց, աղավնուն թռցրեց։

Աղավնին վերև ճախրելու փոխարեն, անշունչ տապալվեց գետնին։ Ադրբեջանական ահաբեկչուհին ձեռքի մեջ սպանել էր կենդանուն։

Նկարազարդող Նվարդ Երկանյանը պատկերեց այս իրադարձությունն ու անունը դրեց՝ «Նրանք եկել են խաղաղությամբ» (They came with peace):

Նվարդի աշխատանքը սրընթաց տարածվեց, ինչի արդյունքում․

*Հայերը համախմբվեցին Արցախի ու պաշարման մեջ գտնվող մարդկանց պաշտպանության շուրջ։

*Շեշտվեց բնապահպանի անվան տակ գրոծող ադրբեջանցի ահաբեկիչների էությունը՝ ապացուցելով, որ Արցախը շրջափակած բարբարոսները բնապահպանության հետ որևէ առնչություն չունեն։

*Խորհրդանշեց, որ խաղաղության, համակեցության հետ որևէ առնչություն չունի բարբարոսների գործողությունը, և իրենց ստերից վախճանվում է խաղաղության խորհրդանիշը՝ սպիտակ աղավնին։

*Ստիպեց Ադրբեջանին փոխել մարտավարությունը։ Դրանից հետո ճանապարհը փակում էին երիտասարդ, ժպտերես դեմքեր, որոնք շուբայի փոխարեն, կապույտ բաճկոններ էին հագնում։

Այսպիսով, Նվարդ Երկանյանի աշխատանք ճանապարհ բացող է, և արվեստը կբացի ճանապարհները։

Մայիսի 20-ին ստեղծագործողներով հավաքվում ենք, որ բացվեն ճանապարհները։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Միջոցառումը՝ https://fb.me/e/17xAkqjEg

Դիտվել է՝ 9086

Մեկնաբանություններ