Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Մտացածին եզրույթ

Մտացածին եզրույթ
26.12.2025 | 11:41

Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքեր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում, ում և ինչ միջոցներով:

Կասի՞․․․ իհարկե ոչ:

Որովհետև դա մտացածին եզրույթ է, որի նպատակն իշխանության կողմից բռնության, ապօրինության և զոռբայության արդարացումն է:

Ավելին, եթե ՀՀ-ում կա միավոր, ով պատերազմ է վարում սեփական ժողովրդի ներսում, ապա դա միայն փաշինյանական ռեժիմն է: Այն էլ` ոչ թե հիբրիդային, այլ դասական պատերազմի կանոններով:

Իշխանությունը, կեղծ հիբրիդային պատերազմի վտանգի ներքո, եվրոպական կառույցներին քարտ բլանշ է տալիս` այնպիսի ներգործություն ապահովելու ՀՀ-ում, որը լրջորեն վտանգում է երկրի ներքին կայունությունն ու ինքնիշխանությունը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Մեկնաբանություններ