Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Երիցս ճիշտ էր կայսր Վեսպասիանոսը՝ փողը հոտ չունի

Երիցս ճիշտ էր կայսր Վեսպասիանոսը՝ փողը հոտ չունի
07.01.2026 | 14:00

Սատանայական շաբաշին հավաքված քպ-ական վերնախավը, ապոկալիպսիսի յուր «ուղտավորով», վայելում էր նողկալի տիրադավների և վարչական լծակներով բերման ենթարկվածների մասովկեն։

Այդ գարշանքի մեջ անգամ յուրահատուկ տխմարությամբ փայլեց Գռզո մականունով նիկոլական քսակը, ով դեռևս անպատիժ մնացածի լկտիությամբ վայրահաչում էր մեկ լրագրողների, մեկ եկեղեցին նիկոլական սրիկայություններից պաշտպանողների, մեկ նախկինների հասցեին։

Արևմտյան սանկցիաների շրջանցման վրա էլ ավելի տռզած, իսկ վերջերս Ադրբեջանին իր հոգին և ջանդակը բիրիքով վաճառած սույն էակը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր փուչիկ հալով ուրիշների նկատմամբ լպիրշ և լկտի պահվածքով։

Տո այ ողորմելի, դու ո՞վ ես, որ ուրիշներին պատժով սպառնաս։

Տո այ թուրքերի վարձկան, ուզում ես՝ թիկնազորդ տասնապատկիր, ուզում ես ՝ քո ապերախտ և անշնորհակալ էությունդ կարմիր բանտիկով Զեյնաբի սֆաթով սկուտեղի վրա դիր Ալիևի ոտքերի տակ, մեկ է, դու լավ գիտես, որ գալու է հատուցման պահը՝ Աստծո, օրենքի և ժողովրդի առաջ։

Աշխարհի բոլոր փողերն էլ Նիկոլի դաբրոյով աշխատես, դա ոչ ինդուլգենցիա է, ոչ ալիբի, ոչ էլ իմունիտետ քո և քո նմանների ապագա դատավարությունների համար։

Այո, երիցս ճիշտ էր կայսր Վեսպասիանոսը՝ փողը հոտ չունի։

Բայց կայսրը մոռացել է նշել, որ փողի փոխարեն գարշահոտ են տարածում այն ամեն գնով՝ Հայրենիքի, խղճի, բարոյականության հաշվին գռփողները։

Եվ դու, Գռզո, բուրում ես։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ