ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ադրբեջանում քարոզվում է հայրենիք ու պայքար, իսկ Հայաստանում նիկոլները հարկատուին են համարում թիվ մեկ հերոս

Ադրբեջանում քարոզվում է հայրենիք ու պայքար, իսկ Հայաստանում նիկոլները հարկատուին են համարում թիվ մեկ հերոս
13.05.2025 | 14:35

1990-ականների խայտառակ պարտությունից հետո Ադրբեջանը սկսեց ֆիլմեր նկարել իր «հերոսական դիմադրության» մասին, ցույց տալով, թե ինչպես են ադրբեջանցի «խիզախ» զինվորներն իրենց կյանքի գնով կռվել հայ, ռուս, ամերիկացի, ֆրանսիացի, մարսեցի, յուպիտերցի զորքերի դեմ։

Այդ քարոզչական ֆիլմերը մոտ 20 տարի ադրբեջանական հանրությանը ու հատկապես երիտասարդներին տվեցին մի գաղափար, որ պարտությունը դեռ վերջը չէ, և որ իրենք պիտի պատրաստվեն ռևանշի։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում նկարահանվում էին «Վերվարածներ», «Մեր բակը», «Որոգայթ» և այլ ժամանցային, անորակ հումորային ու կրիմինալ ֆիլմեր, որոնք հայ երիտասարդներին տալիս էին միայն փողոցային բարքեր, հանցագործություններ ու այլասերում սովորեցնում, նյութապաշտություն քարոզում։

Հայաստանում ոչ ապագայի տեսլական կար, ոչ հայրենիքի գիտակցում, իսկ մարդկանց գլխավոր երազանքը Ամերիկա գնալն էր, ով էլ չէր հաջողացնում, գնում էր Ռուսաստան։

Փողն ու քեֆը դարձան Հայաստանում մնացած մարդկանց միակ նպատակ, ու այդ արժեքներով մեծացած նիկոլները, ալենչիկները և մյուսները արագ կերան արտաքին, թշնամական պետությունների կտերը, անվճար դասընթացների անվան տակ մեկնեցին Լոնդոն, Նյու Յորք, Ստամբուլ և այլն, ստացան ցուցումներ, դարձան ազդեցության գործակալներ ու վերադարձան։

Այսօր էլ Ադրբեջանում քարոզվում է հայրենիք ու պայքար, իսկ Հայաստանում ալենչիկները խոսում են թմրանյութերի տարածման կարևորության մասին, նիկոլները հարկատուներին են համարում թիվ մեկ հերոսը, նշելով, թե հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն։

Ճանապարհը, որով գնում է Հայաստանը, ազգային ինքնասպանություն է, որի դեմն առնելու համար խորքային պետության գոյությունը կենսական անհրաժեշտություն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8341

Մեկնաբանություններ