Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Այդպես էլ «չեն կարողանում» կողմնորոշվել

Այդպես էլ «չեն կարողանում» կողմնորոշվել
15.06.2025 | 20:11

Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության սրացումները՝ ՀԱԿ-ը կոչ է արել համախմբվել` ապահովելու երկրի անվտանգությունն ու կայունությունը: Միաժամանակ կոչ է արել բողոքի ակցիաներ, ցույցեր, հավաքներ և այլն չանել:

ՀԱԿ-ը և ընդդիմադիր դիրքավորված շատ-շատերը այդպես էլ «չեն կարողանում» կողմնորոշվել` Հայաստանի օրվա ռեժիմը ընդամենը վատ իշխանությու՞ն է, թե՞ Հայաստանի իշխանությունը ուզուրպացրած օտարերկրյա, մասնավորապես թուրք-ադրբեջանական ենթակայությամբ գործող օկուպացիոն վարչախումբ:

Ինձ համար փաստ է, որ երկրորդն է: Ինձ համար նաև փաստ է, որ երբ այս իշխանության օրոք Ադրբեջանը կրկին հատի Հայաստանի սահմանը և հարձակվի, ապա դա չի լինելու օրվա իշխանության դեմ, դա լինելու է հարձակում հայ ժողովրդի դեմ՝ ի սատարումն Նիկոլի իշխանության:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ