Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Նիկոլը «տրոյական ձիու» գործառույթ ունի

Նիկոլը «տրոյական ձիու» գործառույթ ունի
29.06.2025 | 19:05

Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի, Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։

Մի լսեք Նիկոլի խոսքը։

Դրական բան մի սպասեք նրա « հուլիսյան թեզիսներից»։

Ամեն բան ակնհայտ է վաղուց, նա մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել ՀՀ-ն ու մեր ազգային ինստիտուտները։

Նա «տրոյական ձիու» գործառույթ ունի։

Նա քանդող է։

Քանդող էր, երբ «լրագրող» էր։

Քանդող էր, երբ «պատգամավոր» էր։

Քանդող է ր,երբ «գերագույն հրամանատար» էր։

Քանդեց բանակը, հանձնեց Արցախը, 5 հազար հայորդու կյանքի կորստի պատճառ դարձավ, այսօր էլ փորձում է քանդել հայի ինքնությունն ու Ազգային Եկեղեցին։

Նա թուրքական աշխարհի վառ ջատագով է դարձել։

Հայաստանի քաղաքացին մեկ բան պետք է անի. իր ակտիվ անհամաձայնությունը հայտնի մեր հայրենիքի թրքացման ու նիկոլացման դեմ։

Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դադարել է կուսակցական կամ քաղաքական պայքար լինելուց։

Սա արժեքային պայքար է Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 5822

Մեկնաբանություններ