Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Թրամփը գործում է որպես ԱՄՆ-ի մաքսատան վարիչ. դասական քաղաքականությունն արհամարհված է

Թրամփը գործում է որպես ԱՄՆ-ի մաքսատան վարիչ.  դասական քաղաքականությունն արհամարհված է
02.08.2025 | 16:21

ԱՄՆ-ը, թրամփիզմի միջոցով, համաշխարհային քաղաքականության մեջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծել:

Բոլոր հակամարտությունները մի տեսակ սառել կամ իմաստազրկվել են: Ողջ աշխարհը գիտեր, որ ի դեմս ԱՄՆ-ի կա գլխավոր դատավոր, և նա է բոլորին կռվեցնողն ու բաժանողը, հաղթողին ու պարտվողին որոշողը:

Հիմա Թրամփը գործում է որպես ԱՄՆ-ի մաքսատան վարիչ, դասական քաղաքականությունը արհամարհված է:

Միմյանց հակառակորդ բոլոր կողմերը սառած նայում են իրար, նայում են մրցավարին, իսկ մրցավարը դուրս է եկել մրցադաշտից, կենտրոնացել է զուտ սեփական հաշվիչ մեքենայի վրա, և նրան, հաշվիչի թվերից բացի, ոչինչ չի հետաքրքրում:

Երբ կռվողներին բաժանում են, նրանք ասում են՝ թողեք ինձ, թողեք խփեմ, բայց բաժանողը կռվողների արանքից դուրս է գալիս, ու կռիվը սառում է:

Այսինքն, այսպիսի ժամանակներում է երևում՝ ով ով է, նման ժամանակները հնարավորություն են ընձեռում պետություններին ուժ հավաքելու և պատրաստվելու հաջորդ կռիվներին:

Ինչպե՞ս Հայաստանը կօգտվի այս հնարավորությունից...

Արա Արայան

Դիտվել է՝ 4294

Մեկնաբանություններ