Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Հայասեր Եվրոպան և մենք

Հայասեր Եվրոպան և մենք
12.12.2025 | 12:43

Եվրոպական ութ լեզուներով SLAVON նշանակում է ստրուկ: Այսպես էին անվանում այն ժողովուրդներին, որոնք ապրում էին իրենցից հյուսիս-արևելք: Եվրոպացիները, որոնք հունա-հռոմեական հզոր մշակույթի ժառանգորդներն էին, միշտ քամահրական վերաբերմունք են ունեցել իրենցից արևելք ապրող ժողովուրդների նկատմամբ:

Ռուսոֆոբիայի մերօրյա դրսևորումներն անցյալից եկող այս մտայնության արդյունք են:

Ի դեպ, եվրոպացիները իբր մոռացել են, որ քաղաքակրթության իրենց ուսուցիչները նրանց անվանում էին ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐ:

Ի միջի այլոց, չինացիները իրենցից հյուսիս ապրող ցեղերին անվանում էին թյու-յուրուկ, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է անհնազանդ ստրուկ: Այնպես, որ ԹՈՒՐՔ էթնոնիմն էլ չինական ծագում ունի: Հետաքրքիր է՝ ի՞նչ ընկալում ունեն եվրոպացիները հայերի մասին:

Նորագույն պատմությունը ոչ մի հույս չի թողնում, որ նրանք մեզ նկատում են, արժևորում են: Մեր օգտին չեն խոսում ոչ Great Tigran-ը, ոչ էլ San Grigorio di Narek-ը:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ