«Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերն ունեն պատմական նշանակություն։ Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մակարդակով ամրագրված տարածքային պահանջները»,– Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։               
 
  • «Հարկավոր է օգտագործել սեփական էլեկտրաէներգիան` սեփական արտադրության շնորհիվ»

    «Հարկավոր է օգտագործել սեփական էլեկտրաէներգիան` սեփական արտադրության շնորհիվ»

    05.06.2013| 18:28
    ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեղեկացմամբ երկիրը կանգնած է ժողովրդագրական խնդրի առաջ: «Ընտանիքների 54 տոկոսը չունեն մինչև 16 տարեկան երեխա: Ծնվածների թիվը` 2012-ին 43 300 էր, 2013-ին` 42 228: Մահացողերի թիվը տեսականորեն շատ քիչ է փոխվում: Մահացածների թիվը տարեկան 27-28 հազար է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներում ծնելիությունը նույնպես անկում է ապրում: Սա է խնդիրը: Եթե հիմա մենք նույնիսկ պարտադրենք կառավարությանը մեծ գումարներ վճարել, էլի չի ավելանալու ծնելիությունը:Բայց դա չի նշանակում, որ բազմազավակ ընտանիքներին չպիտի օգնել»,-ասաց նա:
  • «Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»

    «Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»

    05.06.2013| 17:38
    «Երկրում լուրջ սոցիալական իրավիճակ է: Ինձ համար շատ անսպասելի էր ու զարմանալի, որ մեր երկրի նախագահը և վարչապետը հանդես եկան աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացման մասին հայտարարությամբ, և այդքանից հետո, կարծես սոցապ նախարարը սառը ջուր լցրեց բոլորիս գլխին`ասելով, որ սպասեք հունվարի 1-ին, ինչ որ լինի ` 2014 թ.-ի հունվարի 1-ին»,-այսօր մամուլի ասուլիսում խոսելով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից, ասաց տնտեսագիտության թեկնածու Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆԸ:
  • «Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»

    «Մրցույթները նրա համար չեն, որ աստվածացնեն հաղթողներին»

    05.06.2013| 17:29
    Հունիսի 6-ին նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:
  • «Իշխանությունները կփորձեն գտնել սելեկտիվ լուծումներ»

    «Իշխանությունները կփորձեն գտնել սելեկտիվ լուծումներ»

    05.06.2013| 16:16
    Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ կատարված սպանությունը հերթական անգամ վեր հանեց ոչ միայն Հայաստանում առկա բարքերի, իշխանություն-հասարակություն հարաբերությունների խճապատկերը, այլև առիթ տվեց մտորելու և վերլուծելու այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացնեն քաղաքացիական խմբերն ու հանրույթները: Ի՞նչ է պետք անել կլանային և միջկլանային հարաբերությունները քայքայելու, ապամոնտաժելու համար, որպեսզի հետագայում էլ բացառվեն նման դեպքերը:
  • «Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»

    «Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»

    05.06.2013| 16:05
    «Ես կարծում եմ` եթե նախարարն ու նախագահը պատերազմ տեսած մարդիկ են, պիտի որ մեզ հասկանան: Իսկ եթե կառավարությունում կամ ազգային ժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզենա հասկանալ, նշանակում է դրանք էն մարդիկ են, ովքեր վախենում են իրենց փայից պակասի: Այսքան հավաքվում ենք, հանդիպումներ ենք կազմակերպում, որևիցե մեկի մտքով չի անցնում ասի` եկեք էս մարդկանց հարցը բարձրացնենք: Ադրբեջանն իր մարդասպանին փառքով, պաշտոնով մեծարում է, իսկ մեր երկրում ազատամարտիկներն անտեսված են»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը գանգատվեց «Շուշի 92» ազատամարտիկների և վետերանների միության նախագահ Իշխան ՍԱՐԳՍՅԱՆԸ:
  • Ընդդիմությունն ընդդեմ ընդդիմության

    Ընդդիմությունն ընդդեմ ընդդիմության

    05.06.2013| 15:52
    2008-ի մարտի 1-ից հետո շատերը կարծում եին, թե հստակ ջրբաժան դրվեց իշխանության և ընդդիմության միջև: Ինքս էլ մի քանի անգամ առիթ եմ ունեցլ գրելու, որ ջրբաժանը ակնհայտ է, և ընդդիմությունը երբեք չի ների որևէ սակարկություն Մարտի 1-ի առումով: Ժամանակն ու իրավիճակները, գումարած քաղաքական շահն ու քայլերի սխալ հաշվարկները, պարզվեց, կարող են հանգեցնել նրան, որ անսակարկելի արժեքները նույնիսկ հնարավոր է աճուրդի հանել:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    05.06.2013| 14:01
    Ես մի բան չեմ կարողանում հասկանալ: Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված ողբերգական միջադեպի մասին հայտնի դարձավ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ վերջինիս պաշտոնանկ անելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ լկտի և անօրինական բան է տեղի ունեցել: Լավ, էսքանը հասկացանք, համամիտ եմ:
  • Ահա և Էրդողանի ձենը եկավ

    Ահա և Էրդողանի ձենը եկավ

    05.06.2013| 13:59
    Նախ, իր դեմ ակցիաները նա շրջեց, ուշադրությունը տեղափոխեց դեպի Սիրիա` իրեն հատուկ հաթաթայով և ամբարտավանությամբ խոսելով Ասադի հոր` քսան հազար մարդ սպանելու և որդի Ասադի մասին: Բացի այդ, ցուցանելով, որ այլք ավելի մեծ ուժ են գործադրել և քսան հազար ու շատ ավելի մարդ են սպանել, ինքը դեռ տեղ ունի դրան հասնելու:
  • «Պետք է անցկացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»

    «Պետք է անցկացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»

    05.06.2013| 13:04
    Օրեր առաջ վիճաբանության հետևանքով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված և ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի դեպքը հիշեցրեց մեկ տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանությունը: Ինչպես այն ժամանակ, այս օրերին էլ խոսվում է հնարավոր ներհամակարգային ճգնաժամի մասին:
  • Վենեսուելայի և ԱՄՆ արտգործնախարարները կհանդիպեն

    Վենեսուելայի և ԱՄՆ արտգործնախարարները կհանդիպեն

    05.06.2013| 11:21
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կհանդիպի Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուայի հետ։ Կարճատև հանդիպումը նախատեսվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր նստաշրջանում, որն ընթանում է Գվատեմալայի Անտիգուա քաղաքում։ Նստաշրջանը հրավիրվել է վենեսուելական կողմի խնդրանքով։