Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Մինի թիմեր

Մինի թիմեր
06.11.2012 | 12:24

Facebook-ում նույնպես քաղաքական պայքարը հենց այնպես չի ընթանում: Բացի նրանից, որ քաղաքական թիմերն այնտեղ իրենց «նայողներն» ունեն, վերջիններս էլ իրենց մինի թիմերն են ձևավորել` հարկավոր հարձակում-կոնտրհարձակում օպերացիաներն իրականացնելու, «լայքեր» տալու համար: Ընդ որում, ըստ լավատեղյակների, «օրավարձն» սկսվում է հինգ հազար դրամից, որը, ըստ նույն գնահատումների, նախագահական ընտրություններին զուգահեռ, տնտեսական աճ կգրանցի: Գնահատել այս պահին, թե որ քաղաքական թիմն է այնտեղ առաջատար, խիստ դժվար գործ է, որովհետև գաղափարական պայքարի իսպառ բացակայության պայմաններում ով ասես «աշխատանքի» է անցել Facebook-ում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ