Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Հիշողություն ունենալը, արդար իրավունք ձևակերպելը պատերազմի կոչ չէ

Հիշողություն ունենալը, արդար իրավունք ձևակերպելը պատերազմի կոչ չէ
13.03.2026 | 16:07

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից

Փաշինյանն ասում է՝ պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է։

Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների փուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։

Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է» լոզունգով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունի՞ց եք խոսում։

Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու «մեծարգոյին» բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ՝ շատ հին ու շատ նոր, այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դա չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր «արտաքին քաղաքականության» խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։

Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման։

Իսկ որպես ամփոփում՝ կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին և հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել-հասցնել մեկ հարցի. պատրա՞ստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ