Հունվարի 8-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ կատարվեց, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել և պատարագանման արարողություն անցկացրել Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին Թադե քահանան):
Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինիով և սրբվեց աղոթքով (հղումը՝ https://www.facebook.com/reel/1608048897048764):
Փա՜ռք Աստծո ամեն ինչի համար:
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ