Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին անդրադարձել է երկրում ծավալվող իրադարձություններին, որոնք լայնորեն քննարկվում են ամբողջ աշխարհում: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ՝ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ»,- հայտարարել է Արաղչին, շեշտելով, որ իրավիճակն այժմ ամբողջովին Իրանի իշխանությունների վերահսկողության ներքո է։               
 

Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր` Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելու նպատակով

Քննարկվել են զբոսաշրջային ոլորտին առնչվող հարցեր` Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելու նպատակով
30.05.2012 | 05:20

Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետի խորհրդականը հյուրերին ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, առանձնացնելով իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան-սիթի տուր» ծրագիրը, քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը: Վերջինս զբաղվում է ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, ինչպես նաև Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ։
Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով` զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները առաջիկայում կիրականացնեն ճանաչողական ու գործնական փոխայցելություններ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ