Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.12.2020 | 00:03

Հե­ռա­ցանք Քե­զա­նից, դա­վա­ճա­նե­ցինք
մեր մեջ ե­ղած Հո­գուն,
ՈՒ մեզ վրա ա­ռանք գե­հե­նի, դժոխ­քի ու
կորս­տի ա­նեծ­քը.


Նե­րիր մեզ, Տեր…
Թույլ մի տուր, որ մեր մեղ­քի դևը
այ­ցե­լի`
Մեր տուն, մեր եր­կիր, հո­գու
ան­դաս­տան­ներ`
Ա­պա­կա­նե­լու լույսդ, որ պիտ ճա­ռա­գի
հա­նա­պազ:
Արդ այ­սօր, ոչ թե զր­կա­նոք, այլ
այն­պես, ինչ­պես կա­րող էինք`
Կող­կո­ղա­գին Քեզ ենք դառ­նում`
ա­ղեր­սե­լով,
Քշիր դևե­րը մեզ­նից, Տեր,
Տուր մեզ ա­պաշ­խա­րու­թ­յան բերկ­րանք`
Ինչ­պես խոս­տա­ցել ես։


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 101909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ