Եվրոպացի պատգամավորները պատրաստ են կասեցնել ԱՄՆ-ի հետ ԵՄ առևտրային գործարքի հաստատումը նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու խոստման պատճառով, որոնք ամերիկյան սպառնալիքների պայմաններում աջակցել են Գրենլանդիային: Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնությունն այլևս հնարավոր չէ:               
 

Օտարամոլություն

Օտարամոլություն
23.10.2025 | 12:25

Որոշ հայեր այնպես են պաշպանում Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն և առանց ամաչելու զրպարտում ու հայհոյում մեզ, կարծես մենք թշնամիներ ենք։

Օտարին սիրելը առաքինություն է, բայց օտարամոլությունը մեծ մեղք։ Ինչպես կարելի է այսքան օտարամոլ լինել։ Դրա համար էլ, Մեծ Հայքից մնացել է փոքր Հայաստան, իսկ ազգը` մասնատվել։ Օտարամոլությունն ու անտարբերությունը քանդել են մեր տունը։

Երևի շատերը մոռացել են, որ հենց Բյուզանդիան և Հռոմն են պատմության ընթացքում մենակ թողել մեր ազգին այլակրոն զավթիչների դեմ։

451թվականին, հայերին պարսիկների դեմ կռվում օգնության գալու փոխարեն, Քաղկեդոնի ժողով են գումարում, Հայ եկեղեցուն չեն հրավիրում և բաժանում մտցնում եկեղցիների միջև։ Եվ այսպես բազմաթիվ անգամներ մեզ խաբել են, լքել և մենակ թողել։

Կամ ո՞վ հանձնեց Կիլիկիան, կամ ի՞նչ եղավ Լեհաստանի հայկական մեծ գաղութի հետ 19-րդ դարում։

Մարդիկ չգիտեն կամ մոռացել են ֆրանցիսկյան միսիոներների և քարոզիչների արշավը Հայաստան, որոնց պատճառով էլ շատ հայեր դարձան ֆրանկներ։

Հույն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիները պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ ցանկացել են հայերիս դավանափոխ անել, բայց չի ստացվել։

Եվ միայն, շնորհիվ մեր երանաշորհ և իմաստուն հայրապետների, եպիսկոպոսների, վարդապետների ու քահանաների հայ ազգը դավանափոխ չի եղել։ Մենք հավատարիմ ենք մնացել Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցուն։

Փաստորեն, մենք ենք մեղավոր, որ չեն կարողացել։

Այսքանից հետո, դարձյալ հայ եկեղեցու իմաստուն և շրջահայաց քաղաքականության շնորհիվ վերականգնել է բարիդրացիական, և այսօրվա եղբայրական հարաբերությունները Հույն և Կաթոլիկ ու քաղկեդոնական մյուս բոլոր եկեղեցիների միջև։

Ցավոք, ժամանակ է եղել, երբ մեր որոշ արծաթասեր և փառասեր իշխաներ գահընկեց են արել Հայոց արքային և կաթողիկոսին, այնուհետև իրենք կամ կրոնափոխ են եղել կամ էլ դավանափոխ։ Մեր Հայրենիքն էլ բաժանվել է այս կամ այն օտար զավթիչների միջև։

Մենք ո՛չ մեկին ո՛չ դավանափոխ ենք արել և ո՛չ էլ բաժանել կամ պառակտել։ Պարզապես, ուզում ենք մերը պահել և հավատարիմ մնալ մեր Սուրբ Եկեղեցուն։

Մի՛ մոռացեք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է հիմադիրը Հայոց պետականության, դպրության և քրիստոնական մեծ մշակույթի։

Միայն հիշեցնեմ, որ եթե չլինեին Գևորգ 5-րդ և Գևորգ 6-րդ Հայոց Կաթողիկոսները, ապա չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, իսկ մեր ողջ ազգը կլիներ անհայրենիք և տարագիր։

Աստված բոլորիս պահապան։

Տեր Մաղաքիա ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2798

Մեկնաբանություններ