Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Երբ իշխանությունը որոշում է քանդել, Աստված երբեմն ուղարկում է մի մարդ, որ հիշեցնի՝ սրբությունը չի չափվում տարածքով, այլ՝ հավատարմությամբ

Երբ իշխանությունը որոշում է քանդել, Աստված երբեմն ուղարկում է մի մարդ, որ հիշեցնի՝ սրբությունը չի չափվում տարածքով, այլ՝ հավատարմությամբ
11.01.2026 | 12:55

1980-ական թվականներին, երբ թվում էր՝ քարն ու հիշողությունը դատապարտված են լռության, և դարավոր եկեղեցիները պետք է զոհաբերվեն «նորի» անվան տակ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հայտնվեց մի մարդ, որը չընդդիմացավ աղմուկով, բայց նաև չհաշտվեց քանդման դատավճռի հետ։ Եուժենիու Իորդակեսկուն իր գործով ցույց տվեց, որ երբ հավատը միանում է խելքին, նույնիսկ անհնարինն է տեղի ունենում։

Եկեղեցիները շարժվեցին։ Բայց իրականում շարժվեց ոչ թե քարն ու պատը, այլ մարդկային խիղճը։ Շարժվեց մի ամբողջ մտածողություն, որ սրբությունը կարող է պահպանվել, երբ նրան ուզում են հեռացնել աչքից։ Քանի որ եկեղեցին շինություն չէ միայն․ նա աղոթք է, հիշողություն է, Աստծո ներկայությունն է ժողովրդի մեջ։

Երբ հազարավոր տոննա քաշ ունեցող սրբավայրերը միլիմետր առ միլիմետր տեղափոխվում էին, առանց ցնցման, առանց ճաքի, դա դարձավ խորհրդանիշ․ Աստված չի գործում աղմուկով։ Նա չի շտապում, բայց երբ շարժվում է, ամեն ինչ իր տեղն է հասնում։ Ինչպես այն բաժակ ջուրը, որ չթափվեց՝ եկեղեցու շարժման ժամանակ, այնպես էլ ճշմարիտ հավատը չի թափվում ժամանակի ցնցումների մեջ, եթե կանգնած է ամուր հիմքի վրա։

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն եկեղեցին չի քանդվում, այլ փորձության է ենթարկվում։ Երբեմն նա մղվում է մի կողմ, ծածկվում բարձր շենքերով, բայց չի լքում քաղաքը, չի լքում ժողովրդին։ Եվ եթե մենք կարողանանք տեսնել նրան, թաքնված վիճակում կգտնենք այնտեղ նույն աղոթքը, նույն Խաչը, նույն լռությունը, որ բուժում է հոգին։

Եուժենիու Իորդակեսկուն հոգեւորական չէր, բայց դարձավ պահպանության գործիք։ Նա չխոսեց Աստծո մասին քարոզներով, բայց գործեց Նրա կամքով։ Քանզի երբ մարդը պաշտպանում է սրբությունը՝ թեկուզ տեխնիկայի լեզվով, նա արդեն ծառայում է Աստծուն։

Այսօր, երբ մեր ժամանակների «բուլդոզերները» երբեմն ոչ թե քար են քանդում, այլ հավատ, հիշողություն, արժեհամակարգ, այս պատմությունը մեզ հիշեցնում է․ եկեղեցին կարելի է տեղափոխել, բայց չի կարելի վերացնել, եթե կան մարդիկ, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել նրա համար։

Թող մեր կյանքում էլ լինի այդ լուռ հավատը, այն ճշգրիտ համբերությունը, որով սրբությունը պահվում է շարժման մեջ։ Եվ թող մենք երբեք չլինենք նրանց պես, ովքեր քանդում են, այլ միշտ՝ նրանց պես, որ գտնում են ճանապարհը՝ պահպանելու։

Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ