«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ

Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ
06.03.2026 | 14:23

Բոլոր տիրադավները, եկեղեցադավները, «բարենորոգիչները», խոտորյալները և նրանց հարածները գնալով «որբանալու» են: Գործընթացը սկսվել է, և դա նրանք շատ լավ զգում են: Անառակի կիրակին դրա տեսանելի ախտանիշներից մեկն է։ Կեղծավորների դիմակը աստիճանաբար պատռվում է, կեղծ հավատացյալների մոտիվացիան մարում է:

Կարգալույծ արված ապստամբ ֆեյք «քահանաները», «աբեղաները», «վարդապետները», «եպիսկոպոսները» շուտով նույնպես մնալու են անհովանավորյալ, չպահանջարկված, բոլորից լքված` եկեղեցու դեմ արշավի ակտիվ ակցիաներից վերածվելով մարած ու արժեզրկված պասիվների: Ուժայինները զբաղվելու են իրենց գործելով՝ թողնելով այս կատեգորիայի «որբացածներին» բոլորովին միայնակ, գլխիկոր ու հուսալքված։ Նրանք դեռ երկար ժամանակ ստիպված են լինելու առերեսվել իրենց կողմից մոլորեցրածների հանդիմանությանը կեղծ ծեսերի` չ/պատարագների, չ/մկրտությունների, չ/պսակների, թաղման ու բժշկության կեղծ կարգերի մեջ իրենց ներքաշելու համար: Բնականաբար որբացմանը զուգահեռ շոուն էլ է մարելու: Գալու է պատասխանատվության անխուսափելի պահը։

Իսկ «բարենորոգիչ»-ի կերպար ստանձնած, Հայրապետի, թեմի առաջնորդի անունները Պատարագիներին զեղչած, Մայր Եկեղեցու նվիրապետության դեմ ըմբոստացածներին իրենց կարգի մեջ մնալու համար մնում է մեկ ճանապարհ` զղջում, ապաշխարություն, և հատուցում:

Առաջն Աստված: Աղոթենք ու համբերատար սպասենք Տիրոջ տնօրինությանը:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ