Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կժամանի Հայաստան՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: Բաքվում ամերիկյան և ադրբեջանական կողմերը երեկ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։               
 

Ասորակա՞ն, թե՞ հայկական

Ասորակա՞ն, թե՞ հայկական
26.07.2019 | 02:13

Լուրեր են տարածվում, թե Հայաստանում զավթում են ասորական եկեղեցիները: Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին, անպատասխան չի մնացել: Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել, որ ուսումնասիրվում են պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայությունները: Ասել է թե՝ եկեղեցին իրականում հայկական է, թե ասորական, կիմանանք ավելի ուշ: Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե Արարատի մարզի Դիմիտրով գյուղի քահանա տեր Միքայել Նուրիջանյանն ու նրա տիկինը` նույն գյուղի դպրոցի տնօրենը, ոչնչացնում են գյուղի ասորական եկեղեցու սրբապատկերներն ու խաչը, պատասխան հայտարարության մեջ նշվել է, որ եկեղեցու պատերին այժմ կախված են ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, որոնք տարիներ առաջ գյուղի մեկ այլ ուղղափառ եկեղեցու վերանորոգման ժամանակ եկեղեցի են բերել համայնքի անդամները: Տեր Միքայելը մեկ արկղում խնամքով հավաքել ու պահում է մի շարք այլ սրբապատկերներ, խաչեր, ծիսական առարկաներ ու թագեր: Եկեղեցու մաքրման ժամանակ ստիպված է եղել հանել այնպիսի պաստառներ, որոնք եկեղեցու հետ որևէ կապ չեն ունեցել` դագաղների վրայի խաչեր, Ջոկոնդայի շուրջ 400 պաստառներ, A4 չափի անորակ թղթի վրա տպագրված սրբապատկերներ, որոնց հետևի մասում եղել են մերկ մարդկանց նկարներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ