Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Հայաստանը և ողջ աշխարհն Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ, համակ ուշադրությամբ հետևում են նաև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսորների սանձազերծած պատերազմին: Եվ դա լիովին հասկանալի է. ինչպես և Ուկրաինական հակամարտության արդյունքը, այնպես էլ տարածաշրջանայինի վերածված այս պատերազմի ելքն են որոշելու նոր աշխարհակարգը, ավելին՝ ոչ միայն Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, այլև ողջ աշխարհի վիճակը ...