Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ից հետո TRIPP-ը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների նոր նախագիծ, սակայն իրականում այն պետք է դիտարկել ոչ թե որպես պարզ տնտեսական կամ լոգիստիկ նախաձեռնություն, այլ՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման փորձ...