«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Պայքար չկա

Պայքար չկա
27.09.2025 | 10:23

Ազգային Ժողովում այսօր (26.09.2025) շատ մտքեր հնչեցին։ Բայց ականջներիս մեջ մինչ այս պահը Էլեոնորա Մանանդյանի հոգու ճիչն է՝ պայքար չկա։

Չկա…

Մտածում եմ՝ կարծես Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում մեծ առաջընթաց եղավ այսօր, բայց հետո ինքս ինձ հարց տալիս՝ իսկ ո՞րն էր առաջընթացը։

Որ «Հայաստան» խմբակցությունը միացա՞վ…

Խորհրդարանում էլ այսօր ասացի՝ վստահ էի, որ կմիանան։ ՈՒ հիմա պարզվում է՝ դա ձեռքբերում է։ Չէ, ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է։

ՈՒ ես չգիտեմ, թե այդ սխալը որտեղ ու երբ է առաջացել։

Պայքար չկա։ Պետք է լինի ու չկա։ Բայց ես շարունակում եմ հավատալ, որ կլինի։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն այսօր այդ պայքարը նոր էջից սկսելու հնարավորություն ստեղծեցին։ Պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Պետք է միմյանց ոգևորել ու առաջ գնալ։ Ետ չնայել։

Իրար վարկաբեկելու՝ հենց այս պահին թափ հավաքող միտումը պետք է րոպե առաջ կասեցվի ու նախապատրաստվի ժողովրդական մեծ շարժումը։

Չչարախնդալ ու չչարախոսել, այլ պայքար սկսել։

Սկսել։

Որովհետև պայքար չկա։

Դեռ չկա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ