Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Ինչպես են ներթափանցում և ոչնչացնում այլ համակարգեր կամ երկրներ

Ինչպես են ներթափանցում և ոչնչացնում այլ համակարգեր կամ երկրներ
06.01.2026 | 12:11

Առաջին փուլ. ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄ

• Կառավարության կազմ մտնել. հիմնականում այլ երկրներում սովորած, հավաքագրված դեսպանների, դեսպանատների կամ ուսանողների միջոցով։

• Անկառավարելի ուժերի ներգրավումը, սրանց օգտագործում են ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարելու միջոցով՝ ինչպես 2017-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, և շատ այլ դեպքեր։

• Հիմնական պաշտոնների զավթում։

• Գաղտնի ցանցային կապ աղանդների և գործակալական ցանցի միջև։

Երկրորդ փուլ. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

• Նախարարություններում յուրայինների նշանակումով ընդլայնում են իրենց ազդեցությունը։

• Կառավարությունում որոշումների կայացման կենտրոնների վերահսկողություն։ Այդ կենտրոններն են՝ ԱԱԾ, ԱԳՆ, Ոստիկանություն, բանակ, Դատախազություն։

• Հասարակության ռեսուրսների կառավարումը յուրային ՀԿ-ների և մեդիայի միջոցով։

• Թվացյալ օրինական ինստիտուտների ստեղծում։

Երրորդ փուլ. ՈՉՆՉԱՑՈՒՄ

• Արհեստական տնտեսական ճգնաժամի առաջացում։

• Վիճակագրության և տեղեկատվության աղավաղում, որը հոյակապ իրականացնում են քպ-ն ու նիկոլը։

• Անբարոյականության, կազմակերպված կոռուպցիայի և հասարակության հուսահատության խթանում։

• Պետական հաստատությունների միջև արհեստական տարաձայնությունների ստեղծում։

Չորրորդ փուլ. ՃԳՆԱԺԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄ

• Կենսապահովման խնդիրների ստեղծում։

• Կեղծ բողոքի ակցիաների կազմակերպում։

• Ձախողումների մեծացում։

• Հաջողությունների թաքցնում:

Հինգերորդ փուլ. ԱԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ

• Արևմտյան մշակույթի խթանում։

• Հեղափոխական արժեքների դեմ պայքար։

• Կրոնական և ազգային համոզմունքների թուլացում։

• Թշնամու հետ հարաբերությունների կարգավորում։

Վեցերորդ փուլ. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄ

• Նվիրված կառավարիչների վերացում։

• Կառավարության լիակատար վերահսկողություն։

• Սահմանադրության փոփոխություն։

• Սկզբնական իդեալներից շեղում։

Հասարակության կողմից դիմադրելու ձևերը

• Բարձրացնելով ընկալունակությունը,

• Վերահսկիչ նշանակումներ,

• Կառավարության մաքրում՝բացահայտելով ներթափանցածների իրական դեմքը։

Զգուշացում

Այս սցենարը ձախողելու համար պետք է բարձրացնել հասարակության զգոնությունը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ