Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Աշխարհի բալանսը որևէ մեկի ավել-պակասով չի խախտվում

Աշխարհի բալանսը որևէ մեկի ավել-պակասով չի խախտվում
06.01.2026 | 13:05

Մարդը, իր էությամբ, կարող է լինել հեղափոխական... Կարող է լինել կոնսերվատիվ...

Աջ, ձախ, կենտրոնամետ, լրբակենտրոն...

Կարող է լինել զբանս հանճարոյ կամ զմերն քրֆող, սիրել ջեմով կոնֆետ կամ թուրքական պեչենի։

Բայց աշխարհի բալանսը որևէ մեկի ավել-պակասով չի խախտվում. շունը շարունակում է քոնթի գալ իր սեզոնին, արևը շարունակում է դուրս գալ արևելքից, իսկ բերդավանցին շարունակում է նոր գինու տակառ հավաքել։

Արդ, իմ շատ սիրելի հարգելիներ, մի դատապարտեք իրար այն բանի համար, որ որևէ մեկը համակրում է իրանցի ցուցարարներին, նմանապես մի ցնցեք ձեր հոգու նրբիկ լարերը, ով խրոխտաբար աջակցում է զԱյաթոլլաս, վասնզի «հարևան Իրանի անկայունությունը կցնցի երկիրս Հայոց»...

Նմանապես շլորներիդ մի դրեք, երբ Թրամփի մերը քրիսմըս են անում Մադուրոյին չանթելու համար կամ հակառակը, Մադուրոյի ռեխն են կոխում զբանս հանճարոյ...

Ձեր ֆեյսբուքյան գրառումները հեչ նրանց նավթամուղին չեն, պատկերացրեք, նրանք ձեզ նույնիսկ չեն կարդում (սրիկանե՛ր), և բոլորդ կարող եք աջակցել կամ դատափետել ինչքան ուզեք, ինչքան ձեր քեֆը տալիս է։

Բոլորդ իրավունք ունեք ձեր կարծիքն ունենալու, ու «մինչ հարևան Իրանում ցնցումներ են, դուք բլինչիկ-բդից եք խոսում» անհասցե մուննաթը իրականում այդ նույն օպերայից է...

Պա՜հ, չէ մի չէ, մինչև Մերսում Դինուլի ստատուսը չկարդան՝ Իրանում կրքերը չեն հանգստանալու։

Չնայած այս դեպքում Դինուլը միակ ադեկվատ մարդն է, ով կարող է հանգստացնել... կրքերը Իրանում...

Այնպես որ, հանգիստ քրֆեք, աջակցեք, անտարբեր անցեք կամ խոսեք ձեր խոզի բդերից ու ձյունանուշիկի գեղեցկությունից, նրանք իրենց գործը առանց ձեզ էլ յոլա կտանեն։

Երբ իրադարձությունները իրապես կսպառնան Հայաստանի անվտանգությանը՝ կանցնեք ձեր սիրած գործին՝ կդառնաք ցանկացած ոլորտի փորձագետ։

Եվ, առանձնապես, մի անհանգստացեք, մերոնք մի երկու ռայոն կտան ու խաղաղություն կբերեն։

Ղոչաղ կացեք։

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ