Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։
Դա է իրենց «կշիռը»։
10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր (09.01.2026) հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։
Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։
Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։
Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։
Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ