Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Սամվել Կարապետյան․ վերընթաց

Սամվել Կարապետյան․ վերընթաց
19.10.2025 | 13:00

Խոշորագույն հայ ձեռնարկատեր, ազգային բարերար Ս․ Կարապետյանին ես առաջին անգամ անդրադարձել եմ շուրջ 25 տարի առաջ։ 2000-ական թթ․ «Ազգ» օրաթերթում հայ բարերարների մասին մի հոդվածաշար տպագրեցի, որից մեկը նրա մասին էր։

2009 թ․ միտք հղացա ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատերերի վերաբերյալ ռուսերեն մի կենսագրական տեղակատու հրատարակել։ Ուսումնասիրեցի բազմաթիվ մարդկանց կյանքն ու գործը, ի վերջո, ընտրեցի 100 առավել արժանիներին։ Բայց, ֆինանսների սղության պատճառով, հրատարակիչը թողեց 73-ին։ Գրեցի նախաբան՝ «Ռուսաստանում հայոց տնտեսական ներկայության համառոտ ակնարկ» (Краткий исторический очерк экономического присутствия армян в России)։ Դա լրջագույն գիտական աշխատանք էր, սկսել էի միջնադարից ու բերել-հասցրել XXI դ․, ցույց տալով հայոց բազմադարյա ներդրումը Ռուսաստանի տնտեսական, հասարակական կյանքում։ Նորից փչացրեց հրատարակիչը․ նախաբանս կիսեց և պատմական մասը դարձրեց վերջաբան։

Ինչևէ, գիրքը լույս տեսավ «Հայոց բիզնես-վերնախավը Ռուսաստանում։ Կենսագրական տեղեկատու» վերտառությամբ (Армянская бизнес-элита России. Биографический справочник)։ Այդտեղ, բնականաբար, ընդգրկել եմ նաև Ս․ Կարապետյանին։

Հիմա, երբ այդ կալանավորի անունը տասնյակ հազարավոր մարդկանց շուրթերին է, հիշեցի տեղեկատուի մասին։ Այդտեղ ներառված անձանց մի մասն անէացել է, մի մասն առհասարակ ոչինչ չի արել Հայաստանի և հայության համար։ Եվ միայն Ս․ Կարապետյանն է, որի ուղին մշտապես եղել է վերընթաց՝ հանուն Հայի, Հայաստանի և Արցախի։ Կասկած չունեմ՝ այդպես էլ լինելու է։

Հ․Գ․ Ես չեմ վախենում ֆեյքերից, դրանք ողորմելի գոյանքներ են։ Ու որպեզի դրանց գործը հեշտացնեմ, հավելեմ, որ անձամբ ծանոթ չեմ ոչ Սամվել Կարապետյանի, ոչ Կարապետյան գերդաստանի որևէ անդամի հետ։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 23988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ