ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Սա բոլոր նրանց կռիվն է, ովքեր պետության ու հայ տեսակի ներկա կորստի իրողության հետ հաշտ չեն

Սա բոլոր նրանց կռիվն է, ովքեր պետության ու հայ տեսակի ներկա կորստի իրողության հետ հաշտ չեն
17.01.2026 | 18:09

Մի բան ֆիքսենք՝ քաղաքական բանտարկյալները բոլորինս են:

Ու իրենց, այդ թվում ընտանիքների, հատկապես նյութատնտեսական խնդիրները մեր բոլորինս պետք է դառնան:

Իրենցից որևէ մեկը երբեք չպետք է մտածի, թե մենակ է:

Բոլորս ենք իրենց հնչեցրած տեքստերի զգալի մասի հետ համաձայն, բայց իրենց են կալանավորել. ուստի ընտանիքը չպետք է մենակ մնա, ոչ թե որպես աջակցություն, ամենևին, այլ որպես պայքարողի տեսակ, որպես հպարտության օղակ:

Սա ընդհանուրի կռիվ է, բոլոր նրանց կռիվը, ովքեր պետության ու հայ տեսակի ներկա կորստի իրողության հետ հաշտ չեն և իրենց մասով՝ ամեն մեկը յուրովի, սակայն բովանդակալից ու արդյունավետ քայլեր ու պայքար են տանում ընդդեմ նշյալ վիճակի:

Քաղբանտարկյալները մեր բոլորինն են՝ գաղափարապես, արժեքային, քայլային, գործընթացային, մեդիա-դիրքորոշումային, նյութատնտեսական և այլ առումներով:

Դուք կարող եք նախընտրություններ ունենալ, և դա նորմալ է, բայց իրենք մեր բոլորինն են:

Դուք անգամ չեք պատկերացնում, թե մեր մասով գործողները ինչ լուծարման պլաններ ունեն:

2026-ը գոյաբանական խնդիր է լուծելու:

էս ա: Դեռևս:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ