«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է

«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է
24.01.2026 | 13:15

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է:

Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումը, իհարկե, ճշմարտություն է և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին:

Նույն զեկույցում, ՀՀ-ի դեմ այս ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ է դրված` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:

ՀՀ իշխանության` Արցախի հարցում ունեցած կտրուկ շրջադարձի և դրանից հրաժարվելու համատեքստում, թեմային հակազդելու գործոնի դերն էականորեն նվազում է:

Ստացվում է, որ նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրում, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է, ինչի ուղղությամբ «ուսումնասիրություններ են ընթանում»:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ