Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Ապաշխարության մասին

Ապաշխարության մասին
17.03.2026 | 13:00

Սկիզբը՝ այստեղ

ՈՒշադիր կարդալու է

Թվում է, թե արյամբ վկայությունը ավելի դյուրին կլիներ, քան ձգձգվող նեղություններով, շարունակ հալածանքներով տառապանքների մեջ ապրելը: Բայց սա, մեզ՝ հրավերքն ընդունունողներիս համար, յուրովի և օրհնությամբ տրված առայժմ անարյուն նահատակության ճանապարհ է: Եթե հասկացող ենք, եթե զղջացող սիրտ ունենք, եթե ուշադիր ենք և հետևում ենք Աստծո եւ մեր Մայր Եկեղեցու կոչերին: Այո, փորձում ենք նկուն և թոթով մանկան նման ապաշխարության անհաստատ ու անվստահ քայլեր կատարել Աստուծո խոնարհության կոչի շավիղներով և հետ չենք նայում՝ քայլում ենք առաջ: Որքան մխիթարական են նաև հայրերի խոսքերն այն մասին թե՝ վերջին ժամանակների քրիստոնյաները անկարող են հանուն Քրիստոսի առաքինության մեծ սխրանքներ գործել և այդ սխրանքներին փոխարինելու են հոգու փրկության համար նեղություններն ու տառապանքները:

Աստծո կողմից մեզ վրա դրված այս ստիպողաբար ու ակամա ապաշխարության անձկությունները, ուրեմն՝ մենք ենք վաստակել, քանի որ երբ Ավետարանը նեղությունները կամովին հանձն առնելու եւ խաչը կամովին կրելու է կոչ անում, շատ քչերս էինք լսողները եւ սրանցից էլ շատ ավելի քչերս ենք կատարողները: Սակայն, ահա Աստված մեր հոգիների փրկության համար Իր արսենալում պահված մեկ այլ հնարք, մեկ այլ միջոց է գործի կոչել՝ մեր խստացած պարանոցի վրա իջեցնելով ակամայից ապաշխարության լուծը, ակամայից տառապանքների ձևով: Եվ տառապանքների կրակի միջով այժմ հրավիրում է մեզ մեղքից մեր սրտերը մաքրելու և հավիտենության շեղված ճանապարհից կրկին վերադառնալու ուղիղ, բայց անձուկ շավիղների մեջ:

Մեզանից յուրաքանչյուրի սրտից պետք է այսօրինակ աղոթքներ բխեն.

«Տեր Աստված իմ, օգնիր իմ անհավատությանը, որպեսզի հավատքով քայլեմ այս կենցաղի ալեկոծ ծովի վրայով, և Դու իմ ձեռքից բռնած՝ անցկացրու մեր նեղությունների այս ջրերով, և տուր համբերություն ու տոկունություն, որպեսզի հասնեմ Քո խոստացած Ավետյաց Երկիրը՝ Քեզ հետ հավիտենապես լինելու Արքայությունդ»:

Հետևաբար, այս նեղություններով Աստված շեղում է մեզ մեր մեղսահակ ընթացքից, որովհետև միգուցե, ինչպես ասվեց, այլ տարբերակ չկա, այլ միջոցներ չկան, միգուցե բոլոր միջոցներն արդեն իսկ սպառված են: Եվ ահա այս նեղության, այս կարոտությունների միջոցով Աստված փորձում է մեզ շեղել մեր գծուծ հպարտության, անձնապաշտության, գոռոզամտության, անլսողության, անհնազանդության, նյութապաշտության, ինքնահրապուրանքի ընթացքից նեղացնելով մեր ընտրության տիրույթը, դուրս բերելով մեզ մեր «ես»-ի կաղապարից և հանգեցնելով մեր հավանությունը կյանքի ինքնազոհողության սկզբունքին: Նաև, հեռվացնելով ու պոկելով մեզ կրքի ու հաճության դժոխային կախվածությունից եւ առաջնորդելով մեզ ոչ թե տեսական, այլ գործնական աստուծպաշտության:

Այսպիսով՝ մեր միտքը, սիրտը, մեր ողջ էությունը կենտրոնացվում է ապաշխարության խորհրդի և հետևաբար, ամենակարևորի՝ սրտի մաքրության վրա: Եվ դա արվում է այս երկրային կարճ ժամանակահատվածում մեր հոգիները նախապես զղջման ավազանով մաքրելու և հավիտենությանը պատրաստատելու համար:

Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ