Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Ամերիկան ղեկավարում է «նարնջագույն Հիտլերը» կամ «orange bozo»-ն

Ամերիկան ղեկավարում է «նարնջագույն Հիտլերը» կամ «orange bozo»-ն
17.03.2026 | 13:37

Հայացք ԱՄՆ-ից

Փաստացի ողջ ամերիկյան հասարակությունը, ամերիկյան մշակույթի լավագույն ներկայացուցիչներն այժմ պահանջում են «Orange Bozo»-ի («Նարնջագույն ապուշի»․ այդպես են նրանք անվանում Դոնալդ Թրամփին) անհապաղ հրաժարականը։

Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կատարյալ անակնկալ էր նույնիսկ ամերիկացի դիվանագետների համար, որոնց հանձնարարված էր բանակցել իրանցիների հետ: Այս թեմայով սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել բանակցություններում միջնորդ Օմանի ներկայացուցիչները։ Ինչպես ԶԼՄ-ներին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ Բուսաիդին, վերջին բանակցությունների ընթացքում Իրանը փաստացի համաձայնել Է ԱՄՆ-ի բոլոր հիմնական պահանջներին, այդ թվում ՝ հարստացված ուրանի պահեստավորումից ամբողջովին հրաժարվելուն: Սակայն խաղաղության այս պատրաստակամության պատասխանը եղավ... Իսրայելի և ԱՄՆ-ի զանգվածային հարվածը Իրանին՝ բանակցություններից ընդամենը մի քանի ժամ անց (!): Այսինքն ՝ իրանցիները համաձայնել են ԱՄՆ-ի պահանջներին, իսկ ԱՄՆ նախագահն ի պատասխան հրաման է տվել... հարձակվել Իրանի վրա: Զարմանալին այն է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի հետ փոխզիջումների և հաշտեցման կողմնակիցն էր, բայց հենց նրան էլ սպանեցին իր ընտանիքի, այդ թվում ՝ 14 ամսական թոռնուհու ՝ Զահրայի հետ միասին:

Ըստ էության, Դոնալդ Թրամփը հրամայեց բանակցություններ սկսել Իրանի հետ ՝ վստահ լինելով, որ Թեհրանը, միևնույն է, կմերժի Վաշինգտոնի բոլոր անօրինական պահանջները: Ինչո՞ւ անօրինական։ Այն պարզ պատճառով, որ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նիստում իր ելույթում հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի աշխատանքի նշաններ չեն տեսնում: Նրա պնդմամբ ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի արտոնել նաև միջուկային զենքի մշակման ծրագրի վերսկսումը, որը դադարեցվել էր արդեն... 2003 թվականին։ Ահա թե ինչ ասաց նա բառացիորեն. «ԱՄՆ հետախուզական հանրությունը նախկինի պես կարծում է, որ Իրանը միջուկային զենք չի ստեղծում, իսկ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի արտոնել միջուկային զենք ստեղծելու ծրագիրը. նա այն դադարեցրել է 2003 թվականին»: Միևնույն ժամանակ Գաբարդն ընդգծել է, որ ԱՄՆ հետախուզական համայնքը միջուկային ոլորտում Իրանի գործունեության մանրակրկիտ մոնիթորինգ է իրականացնում:

Նույն կարծիքին էր նաև ԱՄՆ բանակը։ Պենտագոնն ամերիկացի օրենսդիրներին ասել է, որ ապացույցներ չի տեսնում, որ Իրանը ծրագրել է մոտալուտ հարձակում ԱՄՆ Զինված ուժերի վրա, ինչը հակասում Է Սպիտակ տան ավելի վաղ հայտարարություններին, թե Թեհրանն անմիջական սպառնալիք է ներկայացնում: Կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները խոստովանել են, որ չկան հետախուզական տվյալներ, որոնք վկայում են ԱՄՆ-ի բազաներին կամ անձնակազմին հարվածելու Իրանի մտադրության մասին, եթե Իսրայելն առաջինը գործողություններ չձեռնարկի, ինչը խաթարում է ԱՄՆ վարչակազմի կողմից «էպիկական կատաղություն» գործողությունը սկսելու գլխավոր արդարացումներից մեկը: Նույն դիրքորքշունը ունի նաև ՄԱԳԱՏԷ-ն։ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունը ապացույցներ չունի, որ Իրանը սկսել է միջուկային զենքի մշակումը: Այսինքն ՝ «Orange Bozo»-ն («նարնջագույն ապուշը»․ այդպես են շատ ամերիկացիներ անվանում իրենց նախագահին), տեսնելով, որ Իրանի վրա հարձակվելու ոչ մի առիթ չկա, թքած ունենալով և ԱՄՆ հետախուզության, և Պենտագոնի, և ՄԱԳԱՏԷ-ի կարծիքի վրա, պարզապես հրաման է տվել հարձակվել այդ երկրի վրա առանց որևէ առիթի (!)։

Ամերիկացի շատ դիտորդների, այդ թվում ՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համոզմամբ, Իրանի դեմ պատերազմը սկսել են երկու ռազմական հանցագործներ ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Եվ մեկին, և մյուսին սպառնում է երկարատև ազատազրկում սեփական երկրներում ՝ բազմաթիվ հանցագործությունների համար։ Պատժից խուսափելու համար նրանք պետք է շեղեին Իսրայելի և ԱՄՆ-ի հասարակության ուշադրությունը, օրինակ, ինչ-որ հաղթական պատերազմով, քանի որ հաղթողներին, ինչպես հայտնի է, չեն դատում:

Իրանը, ինչպես հայտնի է, Թրամփի ագրեսիայի միակ զոհը չէ։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը կռվում էր Կանադայի, Մեքսիկայի, Վենեսուելայի, հետո Սիրիայի, Դանիայի, Ֆրանսիայի, հիմա արդեն Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Կուբայի, բնականաբար ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Արաբական Արևելքի հետ, և այլն, և այլն։ Թշնամիների ցուցակը, ինչպես ասում են, ըստ ճաշակի:

Դուք կարծու՞մ եք, թե «Orange Bozo»-ի թշնամիները դրանով վերջանում են: Միամիտ մարդիկ. դա միայն ձեզ է թվում։ Պարզվում է, որ «նարնջագույն ապուշի» գլխավոր թշնամին ոչ Իրանն է, ոչ էլ Չինաստանը, այլ... գրեթե ամբողջ ամերիկյան հասարակությունը և ամերիկյան մշակույթի լավագույն ներկայացուցիչները: Միայն տեսեք, թե ինչ անուններ կան Թրամփի թշնամիների երկար ցանկում․ Ռոբերտ Դե Նիրո, Ռիչարդ Գիր, Քևին Քոսթներ, Թոմ Հենքս, Ջիմ Քերի, Շեր, Ջուլիա Ռոբերթս, Ջորջ Քլունի, Ռոբերտ Դաունի կրտսեր, Ջուլիանա Մուր, Ջեք Բլեք, Բեն Սթիլլեր, Սքարլեթ Յոհանսոն, Մարկ Ռուֆալո, Դոն Չիդլ, Ջենիֆեր Լոուրենս, Քևին Սփեյսի, Մերիլ Սթրիփ, Սինթիա Նիքսոն, Ալեք Բոլդուին, Ջեյմի լի Կուրտիս, Քեթի Փերի, Բիլի Այլիշ, Նատալի Պորտման, Բրյուս Սփրինգսթին, Օլիվիա Ուայլդ, Ռիչարդ Լինկլեյթեր, Սփայք Լին, Օփրա Ուինֆրի, Բեյոնսե, Բոնոն, Էմինեմ, Թեյլոր Սվիֆթ, Լեդի Գագան, և այլոք:

Ռոբերտ Դաունի կրտսերը պնդում է, որ «Ամերիկան այժմ ղեկավարում է նարնջագույն Հիտլերը, որը մեր երկիրը տանում է դեպի ավերածություններ և կործանում»:

Եվ նրա հետ դժվար է չհամաձայնել։ Ինչպես դժվար է չհամաձայնել ռուս փորձագետ Նիկոլայ Պլատոշկինի հետ, ով վստահ է, որ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահին շտապ կերպով պետք է զսպաշապիկ հագցնել, քանի դեռ նա նոր ողբերգություններ չի ծնել:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Третья Сила Плюс»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 426

Մեկնաբանություններ