Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները խիստ քննադատել են եվրոպական երկրներին Իրանի հետ պատերազմին նրանց արձագանքի համար՝ հաղորդում է Ynet-ը։ «Եվրոպան ոչ միայն չկարողացավ մոբիլիզացվել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, այլև չկարողացավ օգնել պաշտպանելու Պարսից ծոցի երկրներին իրանական հարձակումներից։ Անկասկած, սա Եվրոպայի ամենաայլանդակ ժամն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։               
 

Խամենեիի և Լարիջանիի վերջին զրույցը

Խամենեիի և Լարիջանիի վերջին զրույցը
18.03.2026 | 12:55

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Այաթոլլահ Ալի Խամենեիի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի միջև տեղի ունեցած վերջին զրույցը՝ Գերագույն առաջնորդի մահվանից առաջ. հաղորդում են տելեգրամյան ալիքները։

Վերջին հանդիպման ժամանակ Լարիջանին Խամենեիին ասել է, որ «թշնամիները ցանկանում են սպանել նրան»։

«Մենք ամրացված վայր ենք պատրաստել՝ մի վայր, որը ուշադիր պահպանվում է և թաքցված է բոլորի աչքերից. մի վայր, որտեղ ռումբերը հեշտությամբ չեն կարող հասնել, և ինքնաթիռները չեն կարող հարվածել։ Դա փախուստ չէ, ի՛մ առաջնորդ... Դա ժամանակավոր անհետացում է, մինչև փոթորիկն անցնի»,- նշել է Լարիջանին։

Կարճատև լռությունից հետո Խամենեին Լարիջանիին հարցրել է, թե իր մոտ գալիս ինչ պատասխան էր ակնկալում։

«Ես սպասո՛ւմ էի, որ դուք կմերժեք։ Բայց, ի՛մ առաջնորդ, ազգը Ձեր կարիքն ունի, և մարտն իր հրամանատարի կարիքն ունի»,- ասել է Լարիջանին։

Ինչին Խամենեին պատասխանել է.

«Ինչպե՞ս կարող եմ զինվորին խնդրել մահվան դեմ առ դեմ կանգնել, երբ նրա հրամանատարն անհետանում է։ Ինչպե՞ս կարող եմ մարդկանց ասել, որ անսասան կանգնեն... երբ ես առաջինն եմ լքում մարտադաշտը։ ... Ինչպե՞ս կարող եմ անհետանալ, երբ ունեմ մարտնչող ազգ։ Ինչպե՞ս կարող եմ անհետանալ, երբ իմ զինվորները գնդակոծության տակ են։ Երբ առաջնորդն անհետանում է, երբ մենակ է, դա կարող է իմաստուն քայլ լինել։ Սակայն երբ ամբողջ ազգը կանգնած է նրա թիկունքին, նրա անհետացումը կարող է ծանր բեռ դառնալ պատմության խղճի վրա»։

Լարիջանիի հեռանալուց հետո նա հավաքել է իր ընտանիքի անդամներին և նրանց պատմել առաջարկի մասին՝ անվտանգ վայրի վերաբերյալ, որտեղ նրանք կարող էին գնալ մինչև պատերազմի ավարտը։

Ընտանիքի անդամները նայել են Գերագույն առաջնորդին և պարզապես ասել. «Մենք այնտեղ ենք, որտեղ Դու ես»։

Դիտվել է՝ 112

Մեկնաբանություններ