Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Մա՜մ

Մա՜մ
22.03.2026 | 14:20

Մամ, տար ինձ մանկություն

և ասա՝

որ ժամանակն իրականում ուղիղ գիծ չէ,

այլ շրջան,

որտեղ կորցրածը

մի օր վերադառնում է

այլ անունով,

բայց կարող է ունենալ

նույն ջերմությունը։

Տար ինձ այն տարիները,

որտեղ կյանքը դեռ չափվում էր

ոչ թե կորուստներով,այլ գտածներով,

որտեղ յուրաքանչյուր առավոտ

չէր պահանջում ուժեղ լինել,

այլ պարզապես՝ բացել աչքերդ

և հավատալ,որ աշխարհի կողմից

դու չես փորձվելու։

Ասա՝որ մեծանալը պարտադիր կոշտանալ չէ,

որ մարդը կարող է պահպանել իր ներսի փափկությունը ու չկորչել ցավի մեջ,

որ ցավը փորձություն է,բայց ոչ ճակատագիր։

Մամ, ասա՝

որ մարդիկ չեն դառնում օտար

այնքան հեշտ,որ խոսքերը սպառվում են,

երբ սրտերը հոգնում են,

որ երբեմն սրտին էլ հանգիստ է պետք։

Տար ինձ այնտեղ,որտեղ ես չեմ կոտրվի

հիասթափությունից,որ վստահությունը

կարելի է կրկին կառուցել,

ինչպես տուն՝

քար քարի վրա,

համբերությամբ։

Ասա՝

որ սերը հոգի է,որ այն մտնում է

մարմնի մեջ,և այդ ապրումը մնում է մինչև մահ,որ մարդը սովորում է պահել,

եթե չդավաճանի իր իսկ սրտին։

Մամ, տար ինձ մանկություն,

որտեղ քո ձեռքերը

աշխարհի սահմաններն էին,

որտեղ քո ձայնը

օրենք էր,

իսկ քո լռությունը՝

ապահովություն։

Ասա՝

որ ես դեռ կարող եմ վերադառնալ ինձ,

որ այս տարիները չեն խլել իմ էությունը,

այլ պարզապես ծածկել են փոշով,

որը կարելի է մաքրել մեկ անկեղծ արցունքով։

Տար ինձ մանկություն

և սովորեցրու նորից՝

ինչպես ապրել առանց պաշտպանվելու,

ինչպես սիրել առանց չափելու,

ինչպես վստահել՝

առանց ապացույցներ պահանջելու։

Ասա՝

որ կյանքը պարտադիր չէ

հասկանալ ամբողջությամբ,

որ բավական է այն զգալ,

որ չիմանալը ավելի մաքուր է,

քան չափից շատ հասկանալը։

Մամ, ասա՝

որ ես չեմ ուշացել,

որ իմ հոգին չի ծերացել

այնքան, որքան թվում է,

որ դեռ կարող եմ

սկսել սկզբից։

Տար ինձ մանկություն

և թող մի պահ ներսիս մարդիկ լռեն,

որպեսզի լսեմ,ինչպես է իմ ներսում

դեռ ապրում այն փոքրիկը,

ով հավատում էր,

և ասա,

որ ամեն ինչ լավ է լինելու,

որովհետև

դու կողքիս ես։

Վարս Չարենց

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ