ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը ուշադրությամբ հետևում է ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերին։
«ՈՒժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջարկված՝ ստեղծված իրավիճակի արմատական փոփոխություններին և Հայաստանի անվտանգությանն առնչվող ծրագրերին մեր կողմից դեռևս արձագանքի բացակայությունը չի նշանակում, թե դրանք անխոցելի են ու համարժեք են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Այնուամենայնիվ, հարգելով ընդդիմադիր դաշտը, այս պահին զերծ ենք մնում հրապարակային գնահատականներից։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
21.03.2026 թ.