Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Որպեսզի երազը վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել

Որպեսզի երազը վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել
02.09.2024 | 13:33

Ո՞վ էր կասկածում, որ Արցախի անկախության օրվան ընդառաջ հենց արցախցիները պետք է մեղավոր ճանաչվեին:

Դեռ սեպտեմբերյան դեպքերին հաջորդող օրերին եմ հրապարակավ ասել, որ պետք է գոնե քաղաքական համալիր գնահատական տրվի այդ մեծագույն ողբերգությանը:

ՈՒ՞մ համար պարզ չէր, որ այսպես կոչված, «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել: Իսկ բռնագաղթված արցախցիները չէին արձագանքում, շթոփված էին, առավելապես ներքաշված էին կենցաղային խնդիրների ու զուգահեռ ծանր վշտի մեջ:

Շատերն արդարանում էին, թե չեն ուզում խոչընդոտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին:

Վերջին հարյուրամյակի պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին մենք օտար ենք համարել, անխնա պիտակավորել վիրավորական էպիտետներով:

Իսկ Արցախի (և ոչ միայն) անկախությունը այլևս երազ է, իսկ որպեսզի այն վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց պաթոսի, բայց և առանց կեղծ իբր իրատեսության:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ, ամենահզոր պետություններն անգամ ձգտում են ունենալ հուսալի դաշնակիցներ, գիտակցելով, որ դա է գոյատևման միակ ճանապարհ:

Դիտվել է՝ 6630

Մեկնաբանություններ