ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չորեքշաբթի Փարիզում հանդիպել են Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ՝ ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրը քննարկելու համար: Թրամփի ծրագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ Կիևի հետ համաձայնության գալուց հետո Սպիտակ տունը ցանկանում է ՌԴ նախագահ Պուտինից հստակ պատասխան ստանալ իր առաջարկների վերաբերյալ:               
 

Տեսնես՝ գոնե մեկը բերանը կբացի՞ ԱՄՆ-ի` Վենեսուելայի վրա հարձակվելու պահով

Տեսնես՝ գոնե մեկը բերանը կբացի՞ ԱՄՆ-ի` Վենեսուելայի վրա հարձակվելու պահով
03.01.2026 | 14:43

Էն, որ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունից էին խոսում, ուրիշ երկրի տարածք մտնելը սխալ էին համարում, սանկցիաներ ու եսիմ ինչ զիբիլներ էին կիրառում, տեսնես դրանցից գոնե մեկը բերանը կբացի՞ ԱՄՆ-ի` Վենեսուելայի վրա հարձակվելու պահով:

Իհարկե ոչ, չի բացի: Կսկսեն հաչալ, թե բա` Վենեսուելայում դեմոքրըսի չկա: Յանի Ադրբեջանում կա: Ալիևը թունդ դեմոկրատ ա, Մադուրոն` չէ:

Այ էդ կարգի երեսպաշտ զիբիլների հետ գործ ունենք:

Իսկ իրականում ամեն ինչ բնական գնում է: Վենեսուելան ԱՄՆ-ին է անցնելու, դա վաղուց է որոշված:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ