Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով քննարկվում է գրենլանդացիներին միանվագ խոշոր վճարումներ կատարելու գաղափարը՝ հույս ունենալով համոզել կղզեբնակներին անջատվել Դանիայից և միանալ Միացյալ Նահանգներին՝ գրում է Reuters-ը։ Նշվում է, որ գումարը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար։               
 

Սրանք միայն քանդել-վերացնելու ձևը գիտեն

Սրանք միայն քանդել-վերացնելու ձևը գիտեն
08.01.2026 | 15:34

Իմ հին, մոտ 30 տարվա ընկերներիցս մեկն էր զանգել, թե բա` ախպեր, էս երբվանի՞ց ես եկեղեցուն պաշտպանում, ժամանակին միշտ քննադատել ես:

Մի քիչ իրեն պատասխանեցի, բայց ուզում եմ այստեղ ևս գրել:

Հա, միշտ եմ քննադատել, որովհետև թերի բաներ շատ եմ տեսել: Ոչ միայն եկեղեցում եմ տեսել սխալ բաներ, ամեն տեղ եմ դա տեսել, ու բնական ա, որ ամեն տեղ կա: Քննադատել եմ բոլոր նախկին իշխանություններին: Սխալների պահով եմ ասել, ուզեցել եմ դզվի:

Արցախի հարցի պահով եմ սխալներ տեսել: Ասել եմ:

Երևանի գերծանրաբեռնվածության մասին եմ ասել, Երևանի օդի մասին եմ ասել:

Դեմոգրաֆիայի մասին եմ ասել:

Ավիացիա ունենալու մասին եմ ասել: Ռազմական արդյունաբերության մասին եմ ասել:

Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մասին եմ ասել:

Սփյուռքի հետ կապերը ավելի ամրապնդելու մասին եմ ասել: Այդ կապերը ռեսուրսի վերածելու մասին եմ ասել, Սփյուռքի ահռելի ներուժը կորում է անիմաստ:

Վարկեր վերցնելու սխալի մասին եմ ասել:

Ու նաև եկեղեցում տեղ գտած սխալների մասին եմ ասել:

Բայց ե՞րբ եմ ասել:

Ասել եմ, երբ ունեինք քիչ-շատ նորմալ պետություն, իր ղեկավարներով, ովքեր ինչ-որ ձև ուզում էին լուծել եղած խնդիրները: Համենայն դեպս, ես այդպես եմ տեսել:

Իսկ սրանք ի՞նչ են անում. Արցախի հարցը լուծեցին: Բայց ո՞նց: Վերցրեցին ու մի բան էլ ավել տվեցին Ալիևին: ՀՀ-ից էլ, որպես բոնուս, տարածք տվեցին: Լուծեցի՞ն: Հա, բայց վայ տենց լուծելը:

Երևանի գերծանրաբեռնվածության հարցը սրանց ասես, որ ի՞նչ: Ամենուր շենք են սարքում:

Երևանի օդի հարցը ի՞նչ արեցին: Բռնեցին ու ծառերը կոտորեցին:

Դեմոգրաֆիայի մասին ի՞նչ ասես, երբ ամբողջ երկիրը դարձնում են քաղաքային բնակչություն: Իսկ դա աքսիոմա է, որ դեմոգրաֆիան քաղաքներում միշտ պակասում է, գյուղերի հաշվին է երկրների բնակչությունը ավելանում:

Ավիացիայի մասին ի՞նչ ասես, երբ լրիվ թաղեցին առանց էն էլ խղճուկ ավիացիան: Ռազմականի մասին էլ չասեմ, երբ վագոնով փողը տվեց ու անհրթիռ-անատամ կործանիչներ առավ, որ անգարներում ժանգոտեն:

Ռազմական արդյունաբերության մասին խոսելն ա ավելորդ, երբ մարդը բանակն է վերացնում:

Ջրային ռեսուրսների մասին ի՞նչ ասես, երբ Արցախի ջրերը տվեց, հիմա էլ Արաքսի ջուրն է ամբողջովին տրվել Թուրքիային, փոխանակ Սյունիքից Արաքս գնացող ջուրն ուղղվեր Սևան:

Սփյուռքի մասին ի՞նչ ասես, երբ դրեցին ու եղած կապերն էլ քանդեցին: «Հայաստան» հիմնադրամ կար, հիմա ինչո՞վ է զբաղված: Էն Սինանյան Զարեհը դեռ կա՞, թե՞ արդեն վերջացրել է Սփյուռքի հետ եղած ամեն ինչը քանդելը: Ու սփյուռքահայության ահռելի ռեսուրսը կորում է, փոխանակ Հայաստանին օգուտ տար, փոխարենը վարկեր ա, որ վերցնում են:

Վարկերի մասին ասեցի արդեն: Չի երևում, թե երբ են թարգելու էդքան վերցնելը: Երևի կթարգեն էն պահին, երբ իրոք վերցնելու կարիք լինի:

Հիմա սրանց հետ եկեղեցու սխալների պահով ի՞նչ խոսես: Սրանք ախր հարցի լուծումը հասկանում են դա վերացնելով: Այո, եկեղեցին բարենորոգման կարիք ունի: Բայց սրա՞նք են բարենորոգելու: Սրանք ուղղակի կվերացնեն, միայն էդ ձևը գիտեն:

Այ դրա համար եմ պաշտպանում, ախպերս: Չնայած, որ հիշում եմ, որ 2018-ին եկեղեցին 100 հազար դոլար նվիրեց Աննայի ֆոնդին, նորից քննադատելու ցանկություն ա առաջանում, քանի որ էդ հարցի պատասխանն այդպես էլ չստացա, թե ինչու՞ եկեղեցին, որը միշտ գումարի ու ռեսուրսի կարիք ունի, լիքը բարեգործություն անելու տեղ ունի, վերցրեց ու Աննայի ֆոնդին էդքան փող տվեց: 2018-ից էդ հարցը տալիս եմ:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ