Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Al-Araby al-Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը հարվածներ չի հասցրել Մերձավոր Արևելքի քաղաքացիական կամ բնակելի տարածքներին։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է իր հարևանների հետ ստեղծել հանձնաժողով՝ նման հարվածների պատասխանատվությունը քննելու համար, միաժամանակ պատրաստ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է ապահովել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի լիակատար դադարեցումը։               
 

Երբեմն մեկ մարդու քայլը փոխում է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք

Երբեմն մեկ մարդու քայլը փոխում է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք
16.03.2026 | 17:40

Կան գերեզմաններ որոնք պահում են մի ամբողջ ժողովրդի արժանապատվությունը։

Սողոմոն Թեհլիրյան

Կան վայրեր, որտեղ լռությունն ավելի բարձր է խոսում, քան պատմությունը։

Այստեղ ամեն քայլն ու շունչը հիշեցնում են անցյալի ծանրությունը։

Կան գերեզմաններ, որոնք պարզապես հանգրվան չեն,

այլ ամբողջ ժողովրդի հիշողությունը պահող

լուռ պահապաններ։

Երբ առաջին անգամ մոտեցա

Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանին,

հանկարծ զգացի, թե ինչպես հողը կարծես երերում է ոտքերիս տակ։

Գուցե դա պատմության ծանրությունն էր,

որ այդ պահին իջել էր սրտիս վրա։

Ինձ համար նրա գերեզմանը պարզապես

պատմական հիշատակը պահող վայր չէ։

Այն մի վայր է, որտեղ ժամանակը կարծես դադարում է վազել։

Երբ կանգնում եմ նրա գերեզմանի առաջ,

ներսում մի անտեսանելի ալիք է բարձրանում՝

խառնելով հպարտությունն ու ցավը։

Ասես կանգնած ես ոչ թե մեկ մարդու,

այլ արդարություն որոնող մի ամբողջ դարաշրջանի առաջ։

Մտածում եմ՝

ինչ ուժ է պետք աշխարհին ասել․

«Ես չեմ կարող լռել»,

հատկապես երբ բոլոր հեղինակությունները քեզ ասում են՝

«Լռիր»։

Այցելել նրա գերեզմանը նշանակում է

կանգնել մեր պատմության ամենաանկեղծ պահի առաջ։

Դառնալ ականատես այն ճշմարտությանը,

որ երբեմն մեկ մարդու քայլը

կարող է փոխել մի ամբողջ ժողովրդի

հոգեբանական կեցվածքը։

Եվ այդ պահին հասկանում ես՝

պատմությունը երբեմն գրում են

ոչ թե բանակները,

այլ մեկ մարդու խիզախությունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ