Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Քարոզչական «նիկոլաջորիների» և «հիբրիդայինի» մասին

Քարոզչական «նիկոլաջորիների» և «հիբրիդայինի» մասին
20.03.2026 | 14:00

Վերջին շրջանում Նիկոլն ու նրան ձայնակցող եվրոպական հակադեմոկրատական ֆունկցիոներները «զահլահան են արել» «հիբրիդային պատերազմ» բառակապակցությամբ։

Նիկոլը, օրինակ, յուր «ուսապարկերով» հանդերձ, «հիբրիդային պատերազմի» դրսևորում է համարում իր և իր անձեռնահաս կառավարության հասցեին հնչած ցանկացած քննադատություն, ցանկացած թթու խոսք, «բեսեդկաներում» հնչած ցանկացած անմեջբերելի արտահայտություն կամ «խոսքուզրույց»։

Բայց դա ոչ մի դեպքում «հիբրիդային պատերազմ» չէ։ Այդ «անտերը» համեմատաբար երիտասարդ եզրույթ (տերմին) է, որը նշանակում է թշնամական գործողություններ, որոնք իրականացնում է հարձակվող կողմը՝ չդիմելով դասական ռազմական ագրեսիայի (ներխուժման)։ Հարձակվող կողմը ճնշում է հակառակորդին՝ համակցված կիրառելով ծպտյալ կամ գաղտնի գործողություններ, դիվերսիաներ (խափանարարություն), կիբերհարձակումներ, աջակցություն հակառակորդի տարածքում գործող ապստամբներին։

Առկա՞ են Հայաստանի ընթացիկ իրականության մեջ նման դրսևորումներ։ Ո՛չ։

Դեռ չենք խոսում այն մասին, որ «հիբրիդային պատերազմները», մի շարք հետազոտողների համոզմամբ, ենթադրում են ռազմուժի թեկուզ սահմանափակ, բայց կիրառում։ Ավելին, դրանք ենթադրում են նաև համակցված ու կոորդինացված քաղաքական, տեղեկատվական և հատկապես տնտեսական բնույթի գործողություններ պայմանական հակառակորդի դեմ։

Կարճ ասած՝ նախ պետք է լինի հարձակվող կոնկրետ կողմ։ Փաշինյանը ոչ մի դեպքում չի կամենում (այդքան «դուխ» չունի) բացեիբաց հայտարարել, թե այդ ո՞վ, այդ ո՞ր երկիրն է «հիբրիդային պատերազմ» վարում Հայաստանի դեմ։ Բայց Փաշինյանի «եվրոյոնջաները» բացեիբաց հայտարարում են, թե դա Ռուսաստանն է։

Զավեշտն այն է, որ Հայաստանի, և առաջին հերթին՝ Նիկոլի ու նրա կառավարության գործունեությունը շա՜տ մեծ չափով կախված է հայ-ռուսական առևտրաշրջանառությունից ու առևտրաֆինանսական հոսքերից։ Այսինքն, եթե Ռուսաստանը Հայաստանի դեմ իրոք «հիբրիդային պատերազմ» վարեր, ապա առանց ավելորդ ջանքերի պարզապես թեթևակի կօգտագործեր տնտեսական լծակը։ Ու՝ վե՛րջ։ Էլ չենք խոսում ռազմուժի սահմանափակ կիրառման ու «հիբրիդային պատերազմի» մեջ մտնող այլ դրսևորումների մասին։

Չնայած՝ Հայաստանի ժողովրդի դեմ «հիբրիդային պատերազմ» իսկապես իրականացվում է։ Այդ «պատերազմն» իրականացնում են Թուրքիան, Ադրբեջանը և Եվրամիության հակադեմոկրատական ներկայիս ղեկավարությունը՝ Փաշինյանի իշխանության միջոցով։ Դա իր մեջ ներառում է տնտեսական լծակների կիրառում, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռոր, ժանդարմերիական ռեպրեսիաներ, համատարած հակաօրինական «բեսպրեդել»։ Բայց դա այլ հարց է։

Բուն հարցն այն է, որ «հիբրիդային պատերազմ» ՀՀ-ի դեմ այն իմաստով, ինչպես դա նշում են Փաշինյանն ու նրան սպասարկողները, իրականում չկա։ Հակառակ դեպքում այն կդրսևորվեր շատ ավելի այլ կերպ, քան որևէ «բեսեդկայում» ոմն մեկի ունեցած կամ չունեցած տների մասին բամբասանքներն են։

Սա էլ է հետաքրքիր. Փաշինյանին թվում է, թե իր բերած աղետները՝ Արցախի ուրացումն ու հանձնումը, հազարավոր տղաների մահվան մատնելը, արյունով պահված հայկական տարածքները թուրքին հանձնելը, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակվելն այնքան թեթև բաներ են, որ իրեն վարկաբեկելու համար պետք է ինչ-որ «տնե՞ր» վերագրեն։ Ախր մի հատ քեզ հայելու մեջ նայի՛ր...

Այնպես որ, նորահայտ մայրաքաղաքա«գետն» ու իր «եվրոյոնջաները» ավելի լավ է՝ «չտուֆտեն» հիբրիդային պատերազմների թեմայով։

«Հապա ջորինե՞րը»,- միգուցե կհարցնեն առավել ուշադիր ընթերցողները։ Էհ, ջորիները՝ ի՞նչ։ Դրանք էլ են հիբրիդ։ Պարզապես... հիբրիդ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ