Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Արարատյան դաշտը վաղուց արդեն դաշտ չէ

Արարատյան դաշտը վաղուց արդեն դաշտ չէ
04.08.2025 | 11:42

Որպես բնապահպանական կառավարման մասնագետ և բնական ռեսուրսների արդյունավետության կառավարման մագիստրոս՝ այս օրերին կարդացածս որոշ գրառումներ ոչ միայն ապշեցրին, այլ նաև հստակ շեշտեցին՝ բնապահպանական խնդիրների շուրջ խոսքը հաճախ տարվում է ոչ մասնագիտական, հուզական, երբեմն նույնիսկ մանիպուլյատիվ մակարդակում։

Այո՛, Արարատյան դաշտը լրջագույն էկոլոգիական ճգնաժամի առաջ է արդեն տասնամյակներ։

Իմ բազմակի վերլուծությունները (լրագրողական հոդվածների տեսքով), որոնք տարբեր տարիներին ներկայացվել և քննարկման թեմա են հանդիսացել նաև բնապահպանության նախարարությունում, ապացուցում են այդ անդառնալի ընթացքը։

Ցավով պետք է նշեմ, որ ներկայիս իշխանությունները ոչ միայն չմեղմեցին այս միտումները, այլև տասնապատկեցին՝ հողային ռեսուրսների շահագործման անտարբեր քաղաքականությամբ, հողագործության հիդրոլոգիական հիմքերի խեղաթյուրմամբ և ջրային պաշարների անմշակ և անհետևողական կառավարմամբ։

Ես դեռևս 2017 թվականին, առանց արտաքին ֆինանսավորման, իրականացրել եմ տեղային ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել էր՝

Արարատյան դաշտի շուրջ 80%-ն արդեն գտնվում է կիսանապատացման կամ անապատացման փուլում։

Այսօր՝ 2025-ին, այդ ցուցանիշը կարելի է համարել ավելի ծանրացած։

Այստեղ լուծումներն արագ չեն լինելու։

Սխալ է կարծել, թե այս խնդիրը կարելի է լուծել մի քանի տարվա ծրագրով։

Մենք գործ ունենք այնպիսի համակարգային կազմաքանդման հետ, որի վերականգնման համար պետք կլինի ոչ թե մեկ կամ երկու ծրագիր, այլ համազգային մոբիլիզացիա՝ տասնամյակների կտրվածքով, եթե ոչ դարաշրջանների։

Խնդիրը գլոբալ է, համակարգային է, և դրա մասին խոսելն անհրաժեշտ է՝ մասնագիտական լեզվով, թվերով, փաստերով և առաջարկներով, այլ ոչ թե միայն վրդովմունքով, կամ օդում կրակելով:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Հ.Գ.

Քարտեզի լուսանկարը՝ 2017 թ.-ի:

Դիտվել է՝ 15944

Մեկնաբանություններ