«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով

Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով
20.03.2026 | 13:49

Որևէ մեկի մոտ արդյոք կա՞ կասկած առ այն, որ խորհրդարանի հունիսյան ընտրություններում ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով «Քաղաքացիական պայմանագրի» («Քեմալական պայմանագրի») հաղթանակի (այլ կերպ՝ ՔՊ-ի հաղթանակը բացառված է) և Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ հայադավի ընտրության դեպքում Նիկոլը և իր ոհմակը (չարախումբը) կտրուկ քայլեր են կատարելու Եվրամիությանը (ԵՄ) Հայաստանի անդամակցության նպատակով…

Ու շարունակենք. կա՞, արդյոք, որևէ կասկած, որ վերոնշյալ քայլերն ուղեկցվելու հակահայ իշխանության կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Ռուսաստանի, Ռուսաստան- Բելառուս միութենական պետության հետ Հայաստանի կապերի վատթարացմամբ և աստիճանական կամ նույնիսկ կտրուկ խզմամբ: Եթե, իհարկե, չասենք, որ այս ամենը, որպես յուրօրինակ քաղաքական կաշառք, կարող են ոչ թե ուղեկցել, այլ նույնիսկ նախորդել ՌԴ-ի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուն: Տողերիս հեղինակն անձամբ մազաչափ կասկած չունի… Հիշեք խոսքերս:

Անշուշտ, բոլորովին այլ խնդիր է, թե Հայաստանից իրեն անդամակցության պաշտոնական հայտ ստանալուց հետո ԵՄ-ն ինչպես կվարվի՝ կընդունի՞ Հայաստանին իր շարքեր, թե, ինչպես ասում են, կթողնի «բորդյուրին»՝ այս դեպքում, հասկանալի է, Ռուսաստան- Բելառուս միութենական պետության, ինչը մեր երկրի համար կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ, քանի որ այդ դեպքում Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա կմատուցվի թուրք-ադրբեջանական տանդեմին:

Հաշվի առնելով, որ ԵՄ-ն արդեն տարիներ է, ինչ Հայաստանից ավելի վաղ անդամակցության ճիգեր գործադրած ու գործադրող, Հայաստանից իր համար ավելի «սիրելի» Ուկրաինային չի ընդունում իր շարքեր, մեկ առաջ բերելով, մեկ հետ մղելով, խաղում է նրա հետ, նկատի ունենալով նաև այլ հարցերում ԵՄ-ի և, ընդհանրապես, Եվրոպայի վարած պոռնիկ կնոջ քաղաքականությունը, վերոնշյալ հարցի պատասխանը, բացի նիկոլազոմբիներից և Նիկոլի ոհմակի անդամների մի մասից, կարծում ենք, լիովին պարզ է բոլոր մյուսների համար: Այո, գրեթե բացառված է, որ ԵՄ-ն կընդունի Հայաստանին իր շարքեր, բայց հաստատ է, որ կարմիր գիծը հատելու դեպքում կմնանք Ռուսաստանի և միութենական պետության «բորդյուրին»…

Հիշենք՝ դեռ 2025թ. դեկտեմբերին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը հաստատել է, որ պաշտոնական Երևանի ռազմավարական նպատակը Եվրամիությանն անդամակցելն է: Ընդ որում, դեկտեմբերին Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ հայադավն ընդգծել է, որ այժմ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա: Նիկոլը և իր ոհմակը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը տվյալ պահին դեռևս անհրաժեշտություն չեն համարել, քանի որ, ըստ նրանց, դրա համար վճռորոշկետին Հայաստանը դեռ չի հասել: Այսինքն՝ 2026թ. հունիսին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրակեղծիքներով դեռ չեն ստացել ընտրողների քվեն՝ նրանց և երկիրը կործանելու համար:

Նիկոլն, իհարկե, չի ասել, թե այդ վճռորոշ կետն այստեղ ԵՄ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի հինգերորդ շարասյունը հանդիսացող «Քեմալական պայմանագրի» համար խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքներն ունենալն է կամ հաջորդելու է նշված արդյունքներին: Դրա փոխարեն ասել է, թե առանց եվրոպական պահանջներին (մարդու իրավունքների, դատական համակարգի, տնտեսության և արտադրանքի որակի վերահսկման ոլորտներում) Հայաստանի օբյեկտիվ համապատասխանության, ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելն անիմաստ կլինի, և երբ երկիրը հասնի անհրաժեշտ մակարդակի, Երևանը պաշտոնապես կդիմի անդամակցության համար։ Եվ մենք հիմա, իբր, այդ օբյեկտիվ համապատասխանությունն ապահովելու ճանապարհին ենք:

Ինչպե՞ս՝ մարդու բռնաբարված- բռնաբարվող իրավունքներո՞վ, խայտառակ դատական համակարգո՞վ, որի որոշ ներկայացուցիչներ որպես Նիկոլ հայադավի կամ Նիկոլի վարչակարգի, ոհմակի քաղաքական պատվերների կատարողներ, ակնհայտ անարդար դատական ակտ կայացրած հանցագործներ, ոչ հեռավոր ապագայում իրենք են կանգնելու դատարանի առջև, քայքայված, աղետալի վիճակում գտնվող տնտեսությա՞մբ, բազմաթիվ դեպքերում արտադրանքի խայտառակ որակո՞վ… Յուրաքանչյուր իրազեկ և ողջախոհ մարդու այս հարցերի պատասխանը պարզ է:

Որպեսզի ընթերցողների և ընտրողների մի մասը պատրանքներ չունենա, ընդգծենք, որ Նիկոլն անցյալ տարեվերջին հենց ինքն է հայտարարել, խոստովանել, որ երկու միավորումներում (ԵԱՏՄ և ԵՄ) Հայաստանի միաժամանակյա ներկայությունն անհնար է, ուստի հեռանկարում պետք է կողմնորոշվել: Եվ այդ կողմնորոշումը, կրկնում ենք, Հայաստանի և հայերիս համար լինելու է ճակատագրական:

Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն արդեն հաստատել է մի օրենք, որն ամրագրում է դեպի ԵՄ շարժվելու Հայաստանի մտադրությունը։ Ընդ որում, ԵՄ-ից Հայաստանին անդամակցության առաջարկ չի արվել: Մոսկվայում գործընթացը միանգամայն ճիշտ են գնահատել։ Դեռ ս. թ. հունվարին ռուսական կողմը հայտարարեց, որ տվյալ օրենքի քննարկումը կարելի է դիտարկել որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մեկնարկային փուլ, և հետագայում Հայաստանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը կձևավորվի՝ հաշվի առնելով պաշտոնական Երևանի նոր ուղենիշները:

Ավելի վաղ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որը Ռուսաստանի առավել արմատական թշնամիներից է, ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Եվրամիությունը 50 մլն եվրո կհատկացնի Հայաստանին, որը միջոցներ կներառի Ռուսաստանին հակազդելու համար: Բացի այդ, կա տեղեկություն, որ Հայաստանը և Ադրբեջանն ուսումնասիրում են ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման հնարավորությունը՝ նշված միավորումը դիտարկելով որպես Ռուսաստանի հետ համագործակցության ու նրան հակազդելու այլընտրանք։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ