Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Լավ կլիներ, որ վարչապետը վարչատարածքային սահմանները տարբերեր պետական սահմաններից. Էլինար Վարդանյան

Լավ կլիներ, որ վարչապետը վարչատարածքային սահմանները տարբերեր պետական սահմաններից. Էլինար Վարդանյան
22.12.2020 | 23:10

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը կարծում է, որ հնարավոր բոլոր մեղքերը նախկինների վրա բարդելն ամենից հեշտ տարբերակն է, բայց պետության անվտանգության թիվ մեկ պատասխանատուն արդեն երկուսուկես տարի իշխանությունն է: Այս մասին նա հայտարարեց դեկտեմբերի 22-ին՝ փաստաբանների բողոքի երթի ժամանակ: Նշենք, որ վերջիններս ԱԺ պատգամավորներից պահանջում էին վարացնել ռազմական դրությունն ու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
«Երկրի անվտանգության պատասխանատուն երկուսուկես տարի, հիշեցնեմ, իշխանությունն է: Խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրն այս իշխանությունն է ստորագրել: Երկուսուկես տարի իշխանությունը Հայաստանը հետևողականորեն տարել է պատերազմի, ուստի այսօր կատարվող ամեն ինչի պատասխանատուներն ու մեղավորներն իշխանություններն են»,-շեշտում է նա:


Նախկին պատգամավորն ասում է նաև՝ լավ կլիներ, որ վարչապետը վարչատարածքային սահմանները տարբերեր պետական սահմաններից. «Այո, այդ օրենքում կան ձևակերպումներ, որոնք պայմանավորված էին Արցախի անկախությունը դեռևս ճանաչած չլինելու հանգամանքով, բայց, կարծում եմ, վարչատարածքային սահմաններին որպես պետական սահմանի հղում անելը Փաշինյանի հերթական մանիպուլյացիան էր»:

Դիտվել է՝ 5507

Մեկնաբանություններ